Օսկար Ֆինգալ Օ'Ֆլայերտի Ուիլս Ուայլդ (անգլ.՝ Oscar Fingal O’Flahertie Wills Wilde, հոկտեմբերի 16, 1854(1854-10-16)[1][2][3][…], Դուբլին, Դուբլին, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - նոյեմբերի 30, 1900(1900-11-30)[5][1][2][…], Փարիզ[6]), ծագումով իռլանդացի բրիտանական հանրաճանաչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, գրաքննադատ, մոդեռնիզմի և դեկադենտական (անկումային) արվեստի նշանավոր ներկայացուցիչներից մեկը եվրոպական գրականության մեջ։
Արագ փաստեր Օսկար Ուայլդանգլ.՝ Oscar Fingal O’Flahertie Wills Wilde, Ծննդյան անուն ...
Օսկար Ուայլդ անգլ.՝ Oscar Fingal O’Flahertie Wills Wilde |
---|
|
Ծննդյան անուն | անգլ.՝ Oscar Fingal O’Flahertie Wills Wilde |
---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1854(1854-10-16)[1][2][3][…] |
---|
Ծննդավայր | Դուբլին, Դուբլին, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
---|
Վախճանվել է | նոյեմբերի 30, 1900(1900-11-30)[5][1][2][…] (46 տարեկան) |
---|
Վախճանի վայր | Փարիզ[6] |
---|
Գերեզման | Oscar Wilde's tomb |
---|
Գրական անուն | С.3.3. և Sebastian Melmoth |
---|
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, վիպասան, լրագրող, մանկագիր, վիպասան, գրող, հեղինակ, արձակագիր, հրապարակախոս, ակնարկագիր և առակագիր |
---|
Լեզու | ֆրանսերեն և անգլերեն |
---|
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[7] և Իռլանդիա[8][9] |
---|
Կրթություն | Մագդալեն քոլիջ և Թրինիթի քոլեջ |
---|
Ստեղծագործական շրջան | 1881—1898 |
---|
Ժանրեր | կատակերգություն, գոթական գրականություն, պոեզիա, դրամա, ողբերգություն, հեքիաթ, քնարապատմողական, վեպ, պատմվածք և էսսե |
---|
Գրական ուղղություններ | էսթետիզմ և անկումային արվեստ |
---|
Ուշագրավ աշխատանքներ | Որքան կարևոր է լինել լուրջ, Դորիան Գրեյի դիմանկարը, Քենթերվիլյան ուրվականը, The Soul of Man under Socialism? և Ռեդինգյան բանտի բալլադը |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին | Կոնստանս Լլոյդ[11][12] |
---|
Համատեղ ապրող | Ալֆրեդ Դուգլաս[11] |
---|
Զավակներ | Վիվիան Հոլանդ[12] և Սիրիլ Հոլանդ |
---|
|
|
|
Կայք | cmgww.com/historic/wilde/ |
---|
Օսկար Ուայլդ Վիքիքաղվածքում |
Oscar Wilde Վիքիպահեստում |
Փակել
Հայտնի ստեղծագործություններից են «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը (1891), «Սալոմե» ողբերգությունը (1891), «Կինը՝ անարժան ուշադրության» (1893), «Իդեալական ամուսինը» (1895), «Լրջախոհ լինելու կարևորությունը» (շուրջ 1895) կատակերգությունները, «Երջանիկ արքայազնը» հեքիաթների ժողովածուն և այլն։ Ուայլդի ստեղծագործություններին բնորոշ են նուրբ հումորը և յուրօրինակ գեղագիտությունը։ Կենդանության օրոք Լոնդոնի ամենահայտնի թատերագիրներից մեկն էր։ Դեկանդենտության առավել հայտնի ներկայացուցիչներից է։