From Wikipedia, the free encyclopedia
Օտտո Վիլհելմ Մազինգ (էստ․՝ Otto Wilhelm Masing, նոյեմբերի 8, 1763[1], Լոհուսուու, Իդա-Վիրումաա, Էստոնական ԽՍՀ - մարտի 15, 1832[2][1], Էկսի, Էստոնիա), գերմանական ծագումով էստոնագետ՝ առաջիններից մեկը, պաստոր, մանկավարժ, լեզվաբան, քրիստոնեական կրոնի ջատագով և պաշտպան հատկապես կրթության ոլորտում։
Օտտո Վիլհելմ Մազինգ Otto Wilhelm Masing | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8, 1763[1] Լոհուսուու, Իդա-Վիրումաա, Էստոնական ԽՍՀ |
Մահացել է | մարտի 15, 1832[2][1] (68 տարեկան) Էկսի, Էստոնիա |
Գերեզման | Ռաադիի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Դավանանք | լյութերական |
Մասնագիտություն | լեզվաբան, Lutheran pastor, գրող և national revival activist |
Ալմա մատեր | Գալլե-Վիտենբերգ համալսարան |
Տիրապետում է լեզուներին | էստոներեն, լատիներեն, հին հունարեն, ռուսերեն, իտալերեն, ֆրանսերեն և գերմաներեն[2] |
Պարգևներ | |
Otto Wilhelm Masing Վիքիպահեստում |
Ծնվել է եկեղեցական զգեստապետի ընտանիքում. հայրը՝ Քրիստիան Մազիկը (Christian Masick) էստոնացի էր, իսկ մայրը՝ Աննա Լյուդովիկա Հիլդեբրանդտը (Anna Ludovica Hildebrandt) գերմանուհի։ Կրթությունն ստացել է Էստլանդիայում (Էստոնիայի հյուսիսային մասի պատմական անվանումը) Նառվայի քաղաքային դպրոցում և Գերմանիայում, որտեղ նա սովորել է Տորգաու քաղաքի ուսումնարանում, ապա Գալլե-Վիտենբերգ համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում։ Դրանից հետո վերադարձել է Էստոնիա։ 1788 թ. սկսած Օտտո Մազինգը ծառայել է որպես բողոքական քահանա (պաստոր)։
Օտտո Վիլհելմ Մազինգ հեղինակ է կրոնական և կրթական մի շարք նյութերի, այբբենարանների։ 1795 թ . կազմել և հրատարակել է երեխաների ընթերցարան՝ «ABD» (C տառը էստոնական բառերում երբևէ չի լինում, այդ իսկ պատճառով էստոնական այբուբենի անդամ չի համարվում։ Այսինքն գրքի անվանումը կարելի է հավասարազոր համարել «ABC»-ի)։ Նաև եղել է էստոնական գյուղացիների համար նախատեսված պարբերականի խմբագիր։ 1821-1823 թթ. հրատարակել է «Marahva Näddala-Leht» շաբաթաթերթը («Էստոնական գյուղացիական շաբաթաթերթ»)՝ առաջիններից մեկը վաղ շրջանում էստոն լեզվով հրատարակություններից։ Զբաղվել է էստոներենի ուսուցմամբ։
Այլ լեզվաբանական ներդրումների հետ միասին՝ Մազինգը հայտնի է նրանով, որ էստոնական այբուբենին է ավելացրել Õ տառը՝ նշելով էստոնական հնչույթը, որի համապատասխանը չկար այլ ցեղակից լեզուներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.