Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս
From Wikipedia, the free encyclopedia
«Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս» (անգլ.՝ Law & Order: Special Victims Unit, հաճախ ուղակի անգլ.՝ SVU), ամերիկյան քրեական հեռուստասերիալ, որը հանդիսանում է «Կարգ ու կանոն» սերիալի առաջին սփին-օֆֆը։ Սերիալը պատմում է «Հատուկ կորպուս» կոչվող դետեկտիվ էլիտային ստորաբաժանման մասին։ Սերիալի առաջատար կերպարներն են Էլիոտ Սթեյբլերը և Օլիվիա Բենսոնը։ Վերջինս ծնվել էր բռնաբարության արդյունքում։ Նրանք հետաքննում են ամենածանր սեռական հանցագործությունները։ Բնօրինակ սերիալի կերպարներից մի քանիսը տեղափոխվել են նոր նախագիծ։ Այսպիսով, Դոնալդ Քրեգենը (Դեն Ֆլորեք), նախկինում «Կարգ ու կանոն» սերիալի գործող դեմքը, դարձել է «Հատուկ կորպուս» սերիալի կերպար։
Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս անգլ.՝ Law & Order: Special Victims Unit | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ոստիկանական դրամա, իրավաբանական դրամա, հեռուստադրամա, քրեական հեռուստասերիալ և ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ |
Թեմա | Նյու Յորք քաղաքի ոստիկանության դեպարտամենտ |
Հիմք | Law & Order? |
Լեզու | անգլերեն[1] |
Դերակատարներ | Մարիշկա Հարգիթեյ, Ռիչարդ Բելցեր, Dann Florek?, Այս Թի, Danny Pino?, Կելի Գիդիշ, Raúl Esparza?, Քրիստոֆեր Մելոնի, Միշել Հյորդ, Ստեֆանի Մարչ, Tamara Tunie?, Բրեդլի Դերիլ Վոնգ, Diane Neal?, Դին Ուինթերս, Peter Scanavino?, Ադամ Բիչ, Judith Light?, Ֆիլիպ Վինչեստեր և Ջեյմի Գրեյ Հայդեր |
Երաժշտություն | Mike Post? |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Կինոընկերություն | Universal Television |
Տևողություն | 43 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
Law & Order: Special Victims Unit Վիքիպահեստում |
Սերիալն արժանացել է մի շարք մրցանակների և անվանակարգերի։ Մարիշկա Հարգիթեյը ստացել է քննադատների համակրանքը և արժանացել «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների՝ այդպիսով դառնալով միակ դերասանն ամբողջ ֆրանշիզայում, որը գլխավոր անվանակարգերում արժանացել է մրցանակների։ Նախագիծը արժանացել է նաև «Էդգար Ալան Պոյի անվան մրցանակի»։ Նախագիծը հայտնի է առաջին էպիզոդում մեծ թվով հրավիրված աստղերով։
«Հատուկ կորպուս» սերիալը հանդիսանում է 2000-ականների ամենահայտնի սերիալը Law & Order ֆրանշիզների թվում։ 2007 թվականից Մարիշկա Հարգիթեյի աշխատավարձը կազմել է ավելի քան 400,000 դոլար մեկ էպիզոդի համար[2][3]։
2011 թվականին, երբ սերիալը երկարաձգվել է 13 եթերաշրջանով, սերիալի դերասանական կազմը զգալի փոփոխություններ է կրել այն բանից հետո, երբ Մարիշկա Հարգիթեյը հեղինակներից խնդրել է կրճատել իր ներկայությունը սերիալում անձնական կյանքի պատճառով, իսկ Քրիստոֆեր Մելոնին ընդհանրապես լքել է նախագիծը[4]։ Ավելի ուշ հայտարարվել էր, որ Ստեֆանի Մարչը և Դայան Նիլը, որոնք ավելի վաղ խաղացել էին Ալեքս Քեբոթի և Քեյսի Նովակի դերերը, կվերադառնան սերիալ։ Մինչդեռ Քելի Գիդիշը և Դենի Պինոն ստացել են նոր դետեկտիվների դերեր, որոնք ստիպված կլինեն աշխատել Օլիվիա Բենսոնի հետ[5]։ Ներկայում «Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս» սերիալը պահպանում է ամենաերկար վարվող հեռուստասերիալի ռեկորդը, որը դեռևս հեռարձակվում է հեռուստատեսությամբ։ Սերիալը վեցերորդ տեղն է զբաղեցնում պատմության մեջ ամենաերկար փրայմ-թայմ դրամաների ցանկում։
2018 թվականի մայիսի 8-ին NBC-ն երկարացրել է սերիալը մինչև 20-րդ եթերաշրջան[6]։
2019 թվականի մարտի 29-ին NBC ալիքը երկարացրել է սերիալը մինչև 21-րդ եթերաշրջան[7]։ 21-րդ եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 26-ին[8]։ 2020 թվականի մարտի 27-ին NBC ալիքն պաշտոնապես երկարաձգել է սերիալը միանգամից 3 եթերաշրջանով (22, 23 և 24 եթերաշրջան)։