Սփին-օֆֆ
From Wikipedia, the free encyclopedia
Սփին-օֆֆ (անգլ. թարգմանաբար՝ «Կողմնակի ստեղծագործություն», «ճյուղավորում»), գեղարվեստական ստեղծագործություն (գիրք, ֆիլմ, համակարգչային կամ սեղանի խաղ, կոմիքս[1][2]), որը այլ՝ արդեն գոյություն ունեցող ստեղծագործության ճյուղավորումն է և օգտագործում է դրա հայտնիությունը, ճանաչումը կամ առևտրային հաջողությունը տարբեր տարրերի օգտագործման հաշվին՝ կերպարների, իրադարձությունների կամ նրանցմ ովքեր նախորդող ստեղծագործության մեջ երկրորդական դերեր էին կատարում[3]։ Ուրիշ ձև ասած, սփին-օֆֆը հատուկ ուշադրություն է հատկացնում այն բանին, ինչը կենտրոնական չէր առաջնային ստեղծագործությունում[4]։ Սփին-օֆֆների թողարկումի ժամանակ ենթադրվում է, որ դրանք ընդունվելու են այն լսարանի կողմից, որն արդեն ծանոթ է կերպարների և իրավիճակային ասպեկտների հետ ավելի լավ, քան ընդհանրապես նոր ստեղծագործությունների[5]։
Որպես կանոն, սփին-օֆֆի հիմնական տարբերությունը հասարակ շարունակությունից կամ փրիքվելից այն է, որ այստեղ հիմնական դերերում են լինում այն կերպարները, որոնք դրվագային կամ երկրորդական դերեր էին կատարում նախորդ ստեղծագործությունում։ Կարևոր է նշել սփին-օֆֆի տարբերությունը ռեմեյքից՝ ստեղծագործության նոր մեկնաբանումից, սակայն այլ շեշտավորումներով, տեխնիկայով և նույն սյուժեի զարգացման նոր պայմաններով։