ՖԻՖԱ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա կամ ՖԻՖԱ, (ֆրանսերեն Fédération Internationale de Football Association) կամ կրճատ (FIFA) միջազգային սպորտի ղեկավարման մարմին, որը կառավարում է ֆուտբոլը, ֆուտզալը և լողափնյա ֆուտբոլը։ ՖԻՖԱ-ն կազմակերպում է ֆուտբոլի գլխավոր միջազգային մրցումները, այդ թվում Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որն անցկացվում է 1930 թվականից և Կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որն անցկացվում է 1991 թվականից։
ՖԻՖԱ | |
---|---|
Տեսակ | metaorganization?, ֆուտբոլային ֆեդերացիա, Սպորտային միջազգային ֆեդերացիա և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | Շվեյցարիա |
Հապավում | FIFA, فيفا, ФИФА, 国际足联 և FIFA |
Կարգախոս | For the Game. For the World.[1] |
Հիմնադրված | մայիսի 21, 1904 |
Գլխադասային գրասենյակ | Ցյուրիխ, Շվեյցարիա[2] |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իսպաներեն |
Գլխավոր քարտուղար | Ջաննի Ինֆանտինո |
Պարգևներ | |
Կայք | fifa.com(անգլ.) |
ՖԻՖԱ-ն հիմնադրվել է 1904 թվականին Բելգիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Իսպանիայի, Շվեդիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ասոցիացիաների կողմից։ Գլխամասը գտնվում է Ցյուրիխում։ Ներկայումս ՖԻՖԱ-ի անդամ են 211 ասոցիացիա։ Անդամ երկները պարտավոր են նաև լինել վեց տարածքային կոնֆեդերացիաների անդամ, որոնք ներկայացնում են Աֆրիկան, Ասիան, Եվրոպան, Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ծովի, Օկեանիան և Հարավային Ամերիկան։
ՖԻՖԱ-ին չի վերահսկում ֆուտբոլի կանոնները (այն իրականացնում է Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների խորհուրդը), այն կազմակերպում է մրցույթները և վերահսկում է նրանց անցկացումը, որից ստանում է հասույթ նրանց հովանավորների կողմից։ 2013 թվականին ՖԻՖԱ-ի հասույթը կազմել է 1,3 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ զուտ շահույթը` 72 միլիոն և ունի 1,4 միլիարդ ԱՄՆ դոլար պահուստներ[4]։
Շատ լրագրողական նյութերում ՖԻՖԱ-ի գործունեությունը կապել են կոռուպցիայի հետ, երբ ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպպ Բլատերը կազմակերպեց 2018 և 2022 թվականների Աշխարհի գավաթների վայրի ընտրությունները։ Այս բացահայտումներից հետո 2015 թվականին ՖԻՖԱ-ի ղեկավարությունից ինը և հինգ այլ պաշտոնյա ձերբակալվեցին ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի կողմից կոռուպցիայի մեղադրանքով[5][6][7]։