From Wikipedia, the free encyclopedia
Ֆելիքս Այո (իսպ.՝ Félix Ayo, հուլիսի 1, 1933[1], Sestao, Իսպանական հեղափոխություն - սեպտեմբերի 24, 2023[2][3], Մենտանա, Իտալիա) իսպանական ծագմամբ իտալացի ջութակահար։
Ֆելիքս Այո | |
---|---|
Բնօրինակ անուն | իսպ.՝ Félix Ayo |
Ծնվել է | հուլիսի 1, 1933[1] Sestao, Իսպանական հեղափոխություն |
Երկիր | Իսպանիա |
Մահացել է | սեպտեմբերի 24, 2023[2][3] (90 տարեկան) Մենտանա, Իտալիա |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | ջութակահար, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, jury և երաժիշտ |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա |
Լեյբլ | Philips Records, Epic Records և Philips Classics Records? |
Կրթություն | Սեստաոյի քաղաքային երաժշտության կոնսերվատորիա, Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա և Բիլբաոյի կոնսերվատորիա |
Անդամակցություն | I Musici?[2] |
Ֆելիքս Այո Լոսադան ծնվել է Սեստաոյում, 1933 թվականի հուլիսի 1-ին[4]։
Ավարտել է Բիլբաոյի կոնսերվատորիան, այնուհետև սովորել է Փարիզում, որից հետո՝ Հռոմի Սանտա Սեսիլիայի ազգային ակադեմիայում, իտալացի ջութակահար և երաժշտության ուսուցիչ Ռեմի Պրինսիպի մոտ։ 1952 թվականին եղել է «I Musici» կամերային նվագախմբի հիմնադիրներից մեկը, իսկ նվագախմբի ստեղծման առաջին 15 տարիներին եղել է նվագախմբի նվագակցողն ու ղեկավարը (նվագախումբը հանդես է գալիս առանց դիրիժորի)։
1968-1970 թվականներին Ֆելիքս Այոն կենտրոնացած է եղել հիմնականում Բեթհովենի դաշնամուրային քառյակի կատարումների վրա։ 1972 թվականից դասավանդել է Սանտա Սեսիլիայի ազգային ակադեմիայում։ Նա համերգներ է ունեցել տարբեր նվագախմբերի հետ, իսկ 1983 թվականից հանդես է եկել որպես դիրիժոր։
Այոյին ամենամեծ ճանաչումը բերել է Անտոնիո Վիվալդիի «Չորս եղանակները» և Յոհան Սեբաստիան Բախի սոնատներն ու սյուիտները։
Այոն ելույթներ է ունեցել աշխարհի մի շարք նշանավոր թատրոններում՝ Քարնեգի հոլ, Բեռլինի ֆիլհարմոնիա, Կոլոն թատրոն, Մուզիքֆերայն, Տեատրո Ռեալ, Լա Սկալա և այլն։ Նա վարպետության դասեր է անցկացրել Կանադայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Դանիայում, Ճապոնիայում, Իտալիայում, Իսպանիայում և Գերմանիայում, ինչպես նաև որպես ժյուրի հաճախակի մասնակցել է միջազգային երաժշտական մրցույթների։
Իտալական երաժշտության մեջ ներդրած ավանդի համար 2003 թվականին նրան Տրիեստում շնորհվել է «Սուրբ Միքայելի» մրցանակ։ Այոյի ձայնագրությունները արժանացել են միջազգային ճանաչման և շահել են բազմաթիվ մրցանակներ։
Այոն մահացել է 2023 թվականի սեպտեմբերի 24-ին, 90 տարեկանում[5][6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.