From Wikipedia, the free encyclopedia
Տոլբուխին Ֆեոդոր Իվանովիչ (ռուս.՝ Фёдор Иванович Толбухин, հունիսի 4 (16), 1894, Q21334876?, Romanov-Borisoglebsk Uyezd, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 17, 1949[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային զորավար, Խորհրդային Միության մարշալ (1944)։ Խորհրդային Միության հերոս (ետմահու, 7․5․1965)։ ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914–1918 թթ.)։ 1918 թ. կամավոր ծառայության է անցել կարմիր բանակում։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է Արևմտյան ռազմաճակատում դիվիզիայի շտաբի պետի օգնական, ապա՝ պետ, բանակի շտաբի օպերատիվ վարչության պետ։ Ավարտել է շտաբային ծառայության դպրոցը (1919), բարձրագույն հրամկազմի կատարելագործման դասընթացներ (1927 և 1930 թթ.), Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1934)։ Եղել է դիվիզիայի, կորպուսի շտաբի պետ, դիվիզիայի հրամանատար, 1938 թվականից Անդրկովկասյան ռազմական օկրուգի շտաբի պետ։
Ֆեոդոր Տոլբուխին Фёдор Толбухин | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4 (16), 1894 |
Ծննդավայր | Q21334876?, Romanov-Borisoglebsk Uyezd, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 17, 1949[1][2][3] (55 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1934) |
Մասնագիտություն | սպա, քաղաքական գործիչ և զինվոր |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Fyodor Tolbukhin Վիքիպահեստում |
Հայրենական մեծ պատերազմի (1941–1945 թթ.) ժամանակ Անդրկովկասյան, Կովկասյան, ապա Ղրիմի ռազմաճակատների շտաբի պետ էր (1941–1942 թթ.), 1942 թ. մայիս–հուլիսին՝ Ստալինգրադյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, 57-րդ և 68-րդ բանակների հրամանատար Ստալինգրադյան և Հյուսիս-Արևմտյան ռազմաճակատներում (1942, հուլիս – 1943, մարտ)։ 1943 թվականի մարտից եղել է Հարավային 1943 թ. հոկտեմբերից՝ 4-րդ Ուկրաինայի, 1944 թ. մայիսից՝ 3-րդ Ուկրաինական ռազմաճակատների զորքերի հրամանատար։ Նրա գլխավորած զորքերը մասնակցել են Ուկրաինայի և Ղրիմի ազատագրմանը, Ցասսի–Քիշնեյան օպերացիային, Ռումինիայի, Բուլղարիայի, Հարավսլավիայի, Հունգարիայի և Ավստրիայի ազատագրմանը։
1945 թ. հուլիսից եղել է զորքերի Հարավային խմբավորման, 1947 թ. հունվարից՝ Անդրկովկասյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատար։ ՍՍՀՄ II գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ 1979 թ. (ետմահու) նրան շնորհվել է Բուլղարիայի Հանրապետության հերոսի կոչում։ Պարգևատրվել է Լենինի 2, «Հաղթանակ»-ի, Կարմիր դրոշի 3, Սուվորովի I աստիճանի 2, Կուտուզովի I աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով, ինչպես նաև արտասահմանյան շքանշաններով ու մեդալներով։
Թաղված է Մոսկվայում, Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մոտ։ Մոսկվայում կանգնեցված է նրա հուշարձանը։ Նրա անունով քաղաք կա ԲԺՀ–ում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.