From Wikipedia, the free encyclopedia
Ֆեոֆան Գրեկ (մոտ 1340[1], 1330[2] կամ 1335[3], Կոստանդնուպոլիս - մոտ 1410[1][4]), բյուզանդական նկարիչ։ Ստեղծագործել է Բյուզանդիայում և Ռուսիայում։ Որմնանկարների, սրբապատկերների, մանրանկարների հեղինակ է։ Որմնանկարել է Կոստանդնուպոլսի, Գալատայի (Ղալաթիա), Քաղկեդոնի, Կաֆայի (Թեոդոսիա) եկեղեցիներում, Ռուսիայում՝ Նովգորոդի Փրկչի եկեղեցում (1378), Մոսկվայի Կրեմլում Սիմեոն Չյոռնիի հետ՝ Աստվածածնի ծննդյան եկեղեցում (1395), Հրեշտակապետաց (Արխանգելսկի) տաճարում (1399), Անդրեյ Ռուբլյովի և Պրոխոր Գորոդեցցու հետ՝ Ավետման (Բլագովեշչենսկի) տաճարում (1405)։ Աշխատել է նաև Սերպուխովում, Նիժնի Նովգորոդում և, թերևս, Կոլոմնայում ու Պերեսլավլ Զալեսսկիում։
Ֆեոֆան Գրեկ ռուս.՝ Феофан Грек | |
---|---|
Ծնվել է | մոտ 1340[1], 1330[2] կամ 1335[3] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Վախճանվել է | մոտ 1410[1][4] |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Դավանանք | ուղղափառություն |
Մասնագիտություն | նկարիչ և սրբանկարիչ |
Ժանր | Սրբանկարչութիւն |
Թեմաներ | գեղանկարչություն և Սրբանկարչութիւն |
Ուշագրավ աշխատանքներ | Our Lady of the Don? և Theotokos of Tolga? |
Աշակերտներ | Անդրեյ Ռուբլյով |
Feofan Grek Վիքիպահեստում |
Ֆեոֆան Գրեկին են վերագրում Մոսկվայի Կրեմլի Ավետման տաճարի պատկերակալի «Փրկիչ», «Աստվածամայր», «Հովհաննես Մկրտիչ» սրբապատկերները, ինչպես և՝ «Դանիել հրեշտակապետ», «Պողոս առաքյալ», «Հովհան Ոսկեբերան» գործերը (օգնականների հետ)։ Ֆեոֆան Գրեկի արվեստանոցին (մի շարք ուսումնասիրողների կարծիքով՝ իրեն՝ Ֆեոֆան Գրեկին) են վերագրվում «Դոնի Տիրամայրը», հակառակ երեսին՝ «Ննջումն Աստվածամոր» (1380 կամ 1392), «Քառամաս» և Պերեսլավլ Զալեսսկիից 1913 թվականին Մոսկվա բերված «Պայծառակերպություն» սրբապատկերները (բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա)։
Ֆեոֆան Գրեկի ստեղծագործությանը բնորոշ է մոնումենտալությունը, կերպարների դրամատիզմը, ազատ, համարձակ նկարելակերպը, կոլորիտի յուրօրինակությունը, կոնստրուկտիվ գծանկարը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.