Ֆիլդի անվան բնագիտության պատմության թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Ֆիլդի անվան բնագիտության պատմության թանգարան, (անգլ.՝ The Field Museum of Natural History), գտնվում է Չիկագո քաղաքում, Իլինոյս, ԱՄՆ, փող. Լեյք-Շոր-Դրայվ՝ Միչիգան գետի մոտ։ Հիմնադրվել է 1893 թվականին։ Այն համալիրի մի մասն է, որը հայտնի է որպես Չիկագոյի թանգարանային համալսարան։
Արագ փաստեր Ֆիլդի անվան բնագիտության պատմության թանգարան, Տեսակ ...
Ֆիլդի անվան բնագիտության պատմության թանգարան | |
---|---|
Տեսակ | բնագիտական թանգարան, հրատարակչություն և թանգարանի շենք |
Երկիր | ԱՄՆ[1][2][3][…] |
Տեղագրություն | Չիկագո[1][2][3][…] |
Ղեկավարության նստավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4][5][2] |
Հասցե | 1400 S Lake Shore Dr, Chicago, IL 60605-2827[6][7][2][…]Lake Shore Drive? (1400)[5][3][8][…] |
Հիմնադրվել է | սեպտեմբերի 16, 1893[9] |
Հիմնադիր | Մարշալ Ֆիլդ[10][11] |
Այցելուներ | 1 385 255 մարդ (2015)[12] |
Կայք | fieldmuseum.org(անգլ.) |
Փակել
Թանգարանի հայտնի ցուցանմուշների թվում են.
- «Սյու»- մինչ օրս առավել պահպանված տիրանոզավրերի կմախքը։
- Մարդաբանության և ազգագրության լայն հավաքածու, ներառյալ հին Եգիպտոսի, Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմտյան ափի և Տիբեթի արտեֆակտները։
- Տակսիդերմիայի մի մեծ և բազմազան հավաքածու, որում ներկայացված էին տարբեր խոշոր կենդանիներ, այդ թվում ՝ աֆրիկյան երկու փիղ և աֆրիկյան առյուծ-մարդակերներ Ցավոից։
- Դինոզավրերի մեծ հավաքածու «Բարեշրջվող մոլորակ» սենյակում։
- ԱՄՆ-ի հնդիկներին նվիրված խոշոր հավաքածու, որը կոչվում է «Հին Ամերիկա»։