Փիղ
From Wikipedia, the free encyclopedia
Փիղ (լատիներեն՝ Elephantidae), կնճիթավորների կարգի խոշոր կաթնասուն կենդանիների ընտանիք։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փիղ (այլ կիրառումներ)
Մանրամասն տեղեկատվություն ՞Փիղ, Գիտական դասակարգում ...
Փիղ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Elephantidae | ||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Ցեղեր և տեսակներ | ||||||||||
| ||||||||||
|
Փակել
Մարմնի բարձրությունը՝ մինչև 3,5 մետր։ Վերջավորությունները սյունաձև են, առջևինները՝ 5, ետինները 4 կամ 5 մատներով։ Յուրաքանչյուր մատ ունի եղունգանման սմբակ։ Վերին շրթունքը և քիթը սերտաճել են՝ առաջացնելով երկար և շարժուն կնճիթ, որի վերջում տեղավորված են քթանցքերը և մատնանման ելուստները։ Կնճիթը ծառայում է որպես շոշափելիքի, հոտառության և բռնելու օրգան։
Ներկայումս տարածված են Աֆրիկա և Ասիա մայրցամաքներում(մասնավորապես հարավային շրջաններում)։