From Wikipedia, the free encyclopedia
Ֆորտ Հոլդեյն (անգլ.՝ Fort Haldane)՝ ռազմական ամրոց Պորտ Մարիա քաղաքի մոտ, Սենտ Մերի շրջան, Ճամայկա։ Կառուցվել է 1759 թվականին և անվանվել է Ճամայկայի այն ժամանակվա բրիտանացի նահանգապետ գեներալ Ջորջ Հոլդեյնի պատվին։ Ամրոցը կառուցվել է իսպանական հարձակումներից նավահանգիստը պաշտպանելու համար։ Այն նաև հանդիսացել է կայազորի ռազմաբազա, որպեսզի քաղաքի բնակչությանը պահի հսկողության տակ[1]։
Նկարագրություն | |
Տեսակ | ամրոց |
Վարչական միավոր | Saint Mary Parish? |
Երկիր | Ճամայկա |
Կառուցված | սեպտեմբեր 1759 |
Անվանված է | George Haldane? |
Ամրոցի զենքերը մարտավարական առումով տեղակայված էին բլուրի վրա ուղղված դեպի ծովը, որը բացում էր հիանալի տեսարան դեպի Պորտ Մարայի հին նավահանգիստը[2]։ Ամրոցը տեղակայված է Ֆայրֆլայ Էսթեյթ կողքին, Սեր Հենրի Մորգանի տան հարևանությամբ, որը հետագայում պատկանել է Սըր Նոյել Քովարդին։ Մորգանը գնահատում էր այդ հողերի մարտավարառազմական դիրքը և օգտագործում էր դրանք, որպես դիտորդական առաջդիրք ավելի քան 150 տարի մինչ ամրոցի կառուցումը[3]։
Հոլդեյնի ամրոցը խաղացել կարևոր դեր հայտնի Տեկկիի ապստամբությունում, որ եղել է ամենարյունալի ապստամբությունը Ճամայկայում ընդեմ ստրկատիրության։ 1760 թվականին զատիկի ժամանակ Տեկկի («կպչուն») մականունով ստրուկը և փոքրաթիվ քանակությամբ ստրուկները հարևան պլանտացիաներից սպանել էին իրենց տերերին և շարժվել Պորտ Մարիայի, որտեղ սպանելով Հոլդեյնի ամրոցի պահակներին և գողացել էին մի քանի տակառ վառոդ ու հրազեն։ Նրանք մարտընչել են հարյուրավոր այլ ստրուկների և սևամորթների հետ միասին 5 ամսվա ընթացքում։ Նրանց ապստամբությունը վերջնական արդյունքում ճնշվել է կղզու ավելի հզոր բրիտանական կայազորի կողմից, իսկ Տեկկին մահացել է թեժ մարտերի ժամանակ[4]։
Ամրոցը իր նպատակի համար ծառայել է 1759-ից 1780 թվականներին, մինչ փոթորիկը ոչնչացրել էր պահեստները, զորանոցը և կայազորի հիմնական շենքը։ 1780 թվականին իսպանական հարձակման վտանգը կղզու հյուսային ափին զգալի չափով փոքրացել էր, և որոշում էր կայացվել հրաժարվել ամրոցից և կայազորը տեղափոխել մոտական Օչո Ռիոս քաղաք[5]։
Հոլդեյն նահանգապետը ակտիվ մասնակցություն է ունեցել ամրոցի մշակման գործում։ Բազմաթիվ խոշոր մարտերի մասնակից Հոլդեյնն եղել է հրետանու և բալիստիկայի մասնագետ։ Նա ընկերություն է արել հայտնի բրիտանացի գիտնական Բենջամին Ռոբինսի հետ և նրան հրավիրել է օգնել ամրոցում հրետանու տեղաբաշխման հարցում[6]։ Ռոբինսը օգտագործել է իր գիտական մոտեցումները բալիստիկայի ոլորտում և որոշում է կայացրել, որ ամբողջ ամրոցը կարելի է պաշտպանել երկու գերճշգրիտ թնդանոթների օգնությամբ որոնք պետք է տեղադրվեն ծովի մակարդակից 1000 ֆուտ բարձրության վրա[7]։
Զենքերը, որոնք տեղադրված էին ամրոցում, իրենց ժամանակների լավագույններն էին։ Թնդանոթների հրետասայլերը տեղադրվել են շրջադարձային մեխանիզմերի վրա, որը հնարավորություն էր տալիս ավելի մեծ կրակի մակերես ունենալու։ Թնդանոթի գրեթե 180 աստիճան պտտվելու հնարավորությունը թույլ էր տալիս ընդամենը երկու թնդանոթով բավարարվել[7]։
Այսօր Հոլդեյնի ամրոցից մնացել է միայն երկու թնդանոթները և մի քանի տնտեսական կառույցների ավերակներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.