Ֆուտբոլը Գերմանիայում
From Wikipedia, the free encyclopedia
Ֆուտբոլը համարվում է Գերմանիայի ամենահայտնի սպորտաձևերից մեկը։ Երկրի իշխանության տվյալներով՝ ամեն շաբաթ և կիրակի օրերին Գերնամիայում տեղի է ունենում շուրջ 80 000 ֆուտբոլային խաղ[1]։
Գերմանական ֆուտբոլի միությունը (գերմ.՝ Deutscher Fußball-Bund կամ DFB) երկրում ֆուտբոլի ղեկավար օրգանն է, իր մեջ ընդգրկում է 6,6 մլն անդամ, և ունի ավելի քան 26 000 ֆուտբոլային ակումբ։ Գերմանիայի ֆուտբոլային լիգաների համակարգի վերևում գտնվում են առաջին Բունդեսլիգան և Երկրորդ Բունդեսլիգան, որտեղ Առաջին Բունդեսլիգայի հաղթողը դառնում է Գերմանիայի չեմպիոնը։ Բացի մի շարք գերմանական ֆուտբոլի գավաթներից կա նաև Գերմանիայի գլխավոր գավաթը՝ Գերմանիայի գավաթը(գերմ.՝ DFB-Pokal)։
Ֆուտբոլի համաշխարհային տվյալներով՝ Գերմանիան համարվում է աշխարհի ֆուտբոլային ազգերի ամենահաջողակներից մեկը։ Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը արդեն հասցրել է դառնալ աշխարհի ֆուտբոլային չեմպիոնատի քառակի հաղթող (1954 թվականին, 1974 թվականին, 1990 թվականին և 2014 թվականին), և նաև երեք անգամ դարձել է ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն հաղթող (1972-ին, 1980-ին և 1996-ին)։ Գերմանիայի կանանց հավաքականը երկու անգամ հաղթել է աշխարհի կանանց ֆուտբոլի առաջնությունը (2003-ին և 2007-ին), դա նշանակում է, որ Գերմանիան միակ երկիրն է, որն հաղթել է և կանացի և տղամարդկանց աշխարհի ֆուտբոլի առաջնությունը։