Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2000
From Wikipedia, the free encyclopedia
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2000, Եվրոպայի ֆուտբոլի 11-րդ մրցաշարը, որի եզրափակիչ փուլը պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց երկու պետություններում՝ Բելգիայում և Նիդերլանդներում։ Սա 16 թիմ-մասնակից ֆորմատի երկրորդ մրցաշարն էր։
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2000 Championnat Européen du Football 2000 Europees Voetbalkampioenschap 2000 Fußball-Europameisterschaft 2000 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Բելգիա Նիդերլանդներ |
Քաղաքներ | Նիդերլանդներ․ Ամստերդամ, Ռոտերդամ, Էյնդհովեն, Առնհեմ Բելգիա․ Բրյուսել, Բրյուգգե, Լիեժ, Շառլեռուա |
Մարզադաշտեր | Նիդերլանդներ․ Ամստերդամ Արենա (Ամստերդամ), Ֆեյենորդ (Ռոտերդամ), Ֆիլիպս (Էյնդհովեն), Գելրեդոմ (Առնհեմ) Բելգիա․ Թագավոր Բոդուենի մարզադաշտ (Բրյուսել), Յան Բրեյդել (Բրյուգգե), Մորիս Դյուֆրան (Լիեժ), Ստադ դյու Պեի դե Շառլեռուա (Շառլեռուա) |
Մրցաշրջանի ժամկետ | 2000թ․ հունիսի 10 — հուլիսի 2 |
Մասնակիցներ | 49 |
եզրափակչում | 16 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Ֆրանսիա (2-րդ) |
Փոխչեմպիոն | Իտալիա |
Երրորդ տեղ | Պորտուգալիա Նիդերլանդներ |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախությունը | 1 122 833 (36 220 խաղում) |
Խաղեր | 31 |
Խփված գոլեր | 85 (2.74 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Պատրիկ Կլյուվերտ Սավո Միլոշևիչ (5 գոլ) |
Լավագույն խաղացող | Զինեդին Զիդան |
← 1996 2004 → |
Այս առաջնությունից առաջ ՈւԵՖԱ-ն փոփոխություններ մտցրեց կանոնակարգում․ խմբային փուլի ավարտից հետո դեղին և կարմիր քարտերի հաշիվը զրոյացվում է[1]։
Չեմպիոն ճանաչվեց Ֆրանսիայի հավաքականը, որը եզրափակչի լրացուցիչ ժամանակում 2։1 հաշվով հաղթեց Իտալիայի հավաքականին։ Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ վերջին անգամ «ոսկե գոլի» հեղինակ դարձավ Դավիդ Տրեզեգեն[2]։ Ֆրանսիան աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակում իր պատմության մեջ ավելացրեց Եվրոպայի երկրորդ տիտղոսը։
Մրցաշարի պաշտոնական երգը դարձավ շվեդ մենակատար և երաժիշտ՝ E-Type-ի «Campione 2000» երգը։
Չնայած նրան, որ կիսաեզրափակիչ դուրս եկան չորս հավաքականներ որոնք իրենց կազմի մեջ ունեին բազում աստղային խաղացողներ, մրցաշարը հարուստ էր նաև սենսացիաներով․ մի շարք ուժեղագույն հավաքականներ համարձակվեցին անհաջողություն կրեն խմբային փուլում, իսկ որոշ հավաքականներ տոնեցին սենսացիոն հաղթանակներ։ Նվազագույնը յոթ անգամ խաղի ելքը որոշվեց վերջին րոպեների ընթացքում[3], ինչպես նաև խփած կամ չխփած 11-մետրանոցների կանխորոշությամբ[4][5][6][7]։