Ռոտերդամ
From Wikipedia, the free encyclopedia
Ռոտերդամ, Նիդերլանդների Թագավորության մեծությամբ երկրորդ քաղաքը, Եվրոպայի ամենամեծ և աշխարհի խոշորագույն նավահանգիստներից մեկը։ Գտնվում է Ռոտ գետի ձախ ափին, Հարավային Հոլանդիա մարզում։ Քաղաքապետը Ահմեդ Աբոուտալեբն է։ Մեկ շնչի տարեկան միջին եկամուտը 12.500 եվրո է։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոտերդամ (այլ կիրառումներ)
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ռոտերդամ | |||||
հոլ.՝ Rotterdam | |||||
| |||||
Երկիր | Նիդերլանդներ | ||||
Մակերես | 319,35 կմ² | ||||
ԲԾՄ | 0 մետր | ||||
Բնակչություն | ▲664 311 մարդ (հունվարի 1, 2023) | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 010 | ||||
Փոստային դասիչ | 3000–3089 | ||||
Պաշտոնական կայք | rotterdam.nl(նիդեր.) | ||||
| |||||
Բնակչությունը՝ ▲664 311 մարդ (հունվարի 1, 2023): Լայն ճանաչում է ձեռք բերել «Էրազմ» համալսարանի, մշակութային աշխույժ կյանքի, պատմամշակութային հարուստ ժառանգության, ժամանակակից ճարտարապետության կոթողների, այդ թվում՝ նիդերլանդական քաղաքների համար անսովոր երկնաքերների շնորհիվ, որոնց նախագծողներից են անվանի ճարտարապետներ Ռեմ Կուլհասը, Պիետ Բլոմը, Բեն վան Բերկելը[1][2]։
Հաղորդակցության բազմազան ու հզոր զարգացած միջոցների, այդ թվում՝ ավտոմայրուղիների, երկաթուղային լայն ցանցի, նավուղիների առկայությունը, առիթ են տվել Ռոտերդամն անվանելու «Եվրոպայի դարպաս» և մինչև անգամ «աշխարհի դարպաս»[3][4][5]։