From Wikipedia, the free encyclopedia
Եվրո 2016 եզրափակիչ, 2016 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ (ֆր.՝ Finale du championnat d'Europe de football 2016), ֆուտբոլային հանդիպում, որը տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 10-ին Ֆրանսիայի Սան Դենի քաղաքում՝ Ստադ դը Ֆրանս մարզադաշտում, որի արդյունքում որոշվել է 2016 թվականի Եվրոպայի առաջնության հաղթողը[1]։ Խաղն ավարտել Պորտուգալիայի հաղթանակով։
Իրադարձություն | Եվրո 2016 եզրափակիչ | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
Ամսաթիվ | 2016 Հուլիսի 10 | ||||||
Մարզադաշտ | Ստադ դը Ֆրանս, Սենդեն | ||||||
Հանդիպման խաղացող | Պեպե | ||||||
Գոլեր | Էդեր | ||||||
Մրցավար | Մարկ Կլատենբուրգ | ||||||
Հանդիսական | 75 868 | ||||||
Եղանակ | 28 °C (82,4 °F) | ||||||
Առաջնության հաղթողը (Պորտուգալիան) Իրավունք է ստացել մասնակցելու Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը, որը տեղի կունենա 2017 թվականին Ռուսաստանում։
Պորտուգալիայի հավաքականը եզրափակիչ է անցել հուլիսի 6-ին 2։0 հաշվով հիմնական ժամանակում Ուելիսի ֆուտբոլի ազգային հավաքականին հաղթելու շնորհիվ, իսկ Ֆրանսիայի հավաքականը՝ հուլիսի 7-ին 2։0 հաշվով Գերմանիայի հավաքականին հաղթելուց հետո։
Նախկինում Ֆրանսիան 2 անգամ մասնակցել էր Եվրոպայի առաջնության եզրափակիչներին․ 1984 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակչում ֆրանսիացիները հաղթել են իսպանացիներին, իսկ 16 տարի անցէ 2000 թվականին իտալացիներին (առաջնությանունն անց կացվում էր Բելգիաում և Նիդերլանդներում)։ Պորտուագլիայի հավաքականը նախկինում ոչ մի անգամ չէր հաղթել եվրոպայի առաջնությունում, իսկ եզրափակիչ անցել էր միայն մեկ անգամ․ 2004 թվականի՝ պորտուգալացիներրի համար նային առաջնության եզրափակչում նրանք պարտվել են Հունաստանի հավաքականին։
Մինչ այդ թիմերը հանդիպել էին 24 անգամ․ առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1926 թվականին և ավարտվել է «կապույտների» հաղթանակով 4:2 հաշվով (խաղն անց կացվել է Տուլուզում և եղել է ընկերական)։ 24 հանդիպումներից 18-ում հաղթել է Ֆրանսիան, 5-ում պորտուգալիան, ևս 1 խաղ ավարտվել է ոչ-ոքի։ Ֆրանսիացիների նկատմամբ վերջին հաղթանակը պորտուգալացիները տարել են 1975 թվականին․ հաջորդ 10 հանդիպոիմներն ավարտվել են Ֆրանսիայի հաղթանակով։ Առաջնությունների շրջանակներում անցկացված 3 խաղերում նույնպես հաղթել են ֆրանսիացիները (Եվրո 1984-ի կիսաեզրափակիչ, Եվրո 2000-ի կիսաեզրափակիչ, Եվրո 2006-ի կիսաեզրափակիչ)[2]։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Մարկ Կլատենբուրգը[3] Պորտուգալիայի հավաքականը ֆրանսիացիներին հաղթել է ավելացված ժամանակում․ խաղի 109-րդ րոպեին հաղթական գոլը խփել է Էդեր։
Պորտուգալիա | Փուլեր | Ֆրանսիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հակառակորդ | Հաշիվ | Խմբային փուլ | Հակառակորդ | Հաշիվ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Իսլանդիա | 1:1 | Խաղ 1 | Ռումինիա | 2:1 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ավստրիա | 0:0 | Խաղ 2 | Ալբանիա | 2:0 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հունգարիա | 3:3 | Խաղ 3 | Շվեյցարիա | 0:0 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Վերջնական արդյունք |
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հակառակորդ | Հաշիվ | Եվրո 2016 Փլեյ-օֆֆ | Հակառակորդ | Հաշիվ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Խորվաթիա | 1:0 (Ավելացված ժամանակ) | 1/8 եզրափակիչ | Իռլանդիա | 2:1 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Լեհաստան | 1:1 (Ավելացված ժամանակ) (5:4 11 մ.) | Քարրոդ եզրափակիչ | Իսլանդիա | 5:2 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ուելս | 2:0 | Կիսաեզրափակիչ | Գերմանիա | 2:0 |
Եզրափակիչ խաղն անց կացվել է Փարիզի արվարձան Սեն Դենիի Ստադ դը Ֆրանս մարզադաշտում։ Խաղից առաջ մարզադաշտ է մտել թիթեռների մի խումբ, ինչն առաջացրել է ալերգիկ ռեակցիա է առաջացրել խաղացողների ու մարզիչների մոտ։ Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ մարզադաշտի աշխատակիցերը խաղի նախորդ գիշերը միացված են թողել մարզադաշտի լույսերը[4]։:
Ֆրանսիացիները փորձել են արագ գոլ խփել և խաղի սկզբում արդեն ունեցել են մի քանի հնարավորություն[5][6]։Խաղի 8-րդ րոպեին Պորտուգալիայի հավաքականի ավագ և լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածք է ստացել Դիմիտրի Պայեի հետ բախման արդյունքում։ Նա փորձել է շարունակել խաղը, սակայն խաղի 25-րդ րոպեին նրան փոխարինել է Ռիկարդո Կուարեժման[7][8]։ Sports Illustrated-ը նշել է, որ ֆրանսիացիները կարող էին գոլ խփել 10-րդ, 34-րդ, 66-րդ և 84-րդ րոպեներին[6]։ Երկրորդ խաղակեսում Պորտուգալիան կատարել է մնացած 2 փոխարինումները․ Խաղադաշտ են դուրս եկել Ժոաու Մոուտինյուն և Էդերը։ Դիդիե Դեշամը նույնպես 2-րդ խաղակեսում կատարել է 2 փոխարնում․ խաղադաշտ են դուրս եկել Կինգսլի Կոմանը և Անդրե-Պիեռ Ժինյակը։ Գոլ խփելու հնարավորություն պորտուգալացիները ունեցել են միայն ավելացված ժամանակում։ Սկզբում Ռաֆայել Գերեյրու չի կարողացել իրացնել տուգանային հարվածը[9], իսկ 109-րդ րոպեին Էդերը գրավել է Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը[6]։Դիդիե Դեշամը փորձել է փոխելխաղի ընթացքը՝ հանդիպման ավելացված ժամանակի ավարտից 10 րոպե առաջ խաղադաշտ դուրս բերելով Անթոնի Մարսիալին, սակայն դա էլ չօգնեց, և իր պատմության մեջ առաջին անգամ Պորտուգալիան դարձավ եվվրոպայի չեմպիոն[9][10]։
հուլիսի 10 2016 21:00 UTC+2 |
Պորտուգալիա | 1-0 (0:0) (Ավելացված ժամանակ) | Ֆրանսիա | Ստադ դը Ֆրանս, Սեն-Դենի Հանդիսական՝ 75 868[11] Մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ |
---|---|---|---|---|
Էդեր 109' | հաշիվ |
Պորտուգալիա[12]
|
Ֆրանսիա[12]
|
|
|
Լավագույն խաղացող:
|
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016 |
---|
Պորտուգալիա Առաջին տեղ |
Վիճակագրություն | Պորտուգալիա | Ֆրանսիա |
---|---|---|
Հարված (դեպի դարպասը) | 9 (3) | 18 (7) |
Խախտումներ | 12 | 13 |
Ակյունային հարվածներ | 5 | 9 |
Խաղից դուրս իրավիճակ | 1 | 2 |
Գնդակ տիրելու տոկոսային հարաբերությունը | 47 % | 53 % |
Դեին քարտ | 6 | 4 |
Կարմիր քարտ | 0 | 0 |
Ճշգրիտ փոխանցումների քանակը | 575 (496) | 710 (644) |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.