Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2020
From Wikipedia, the free encyclopedia
ՈՒԵՖԱ-ի 2020 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնություն (Եվրո-2020)[1]` սովորաբար անվանում են ՈՒԵՖԱ Եվրո 2020 կամ պարզապես Եվրո-2020, նախատեսված է դառնալու ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի 16-րդ առաջնությունը, որը կազմակերպվում է Եվրոպական Ֆուտբոլային Ասոցիացիաների Միության (ՈւԵՖԱ) կողմից[2]։
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2020 ՈՒԵՖԱ Եվրո 2020 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | |
Մարզադաշտեր | 11 |
Մրցաշրջանի ժամկետ | 11 Հունիս – 11 Հուլիս 2021 |
Մասնակիցներ | 24 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Իտալիա |
Փոխչեմպիոն | Անգլիա |
Երրորդ տեղ | Իսպանիա Դանիա |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Խաղեր | 51 |
Խփված գոլեր | 142 (2.78 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Կրիշտիանու Ռոնալդու (5 գոլ) |
← Եվրո 2016 → |
Մրցաշարը նախատեսվում էր անցկացնել ՈւԵՖԱ-ի 12 երկրների 12 քաղաքներում` 2020 թվականի հունիսի 12-ից մինչև հուլիսի 12-ը։ Առաջնության գործող չեմպիոնը Պորտուգալիան է, որը հաղթել է 2016 թվականի առաջնությունում։ Առաջին անգամ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի առաջնությունում կօգտագործվի մրցավարների վիդեո օգնական (VAR) համակարգը[3]։
ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ասել է, որ մրցաշարը հյուրընկալվում է մի քանի երկրներում՝ որպես «ռոմանտիկ» միջոցառում՝ նշելու Եվրոպայի առաջնության մրցաշարի 60-ամյակը[4]։ Լինելով մրցույթին մասնակցած բոլոր մարզադաշտերից ամենաշատ տեղեր ունեցողը, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտը, երկրորդ անգամ կընդունի կիսաեզրափակչի և եզրափակչի խաղերը՝ մինչ այդ ընդունած լինելով 1996 թվականի մրցաշարը։ Բացման խաղը կանցկացվի Հռոմի «Ստադիո Օլիմպիկոն», որին կմասնակցեն Թուրքիան և Իտալիան։
2020 թվականի մարտի 17-ին Norwegian FA-ը հայտնեց, որ ՈՒԵՖԱ-ն որոշել է 1 տարով հետաձգել մրցաշարը 2020 թվականի կորոնավիրուսի եվրոպական համաճարակի պատճառով[5]։