իտալացի կինոպրոդյուսեր From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանկո Քրիստալդի (իտալ.՝ Franco Cristaldi, հոկտեմբերի 3, 1924[1], Թուրին, Իտալիա - հուլիսի 1, 1992[1], Մոնտե Կառլո), իտալացի կինոպրոդյուսեր։
Ֆրանկո Քրիստալդի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1924[1] |
Ծննդավայր | Թուրին, Իտալիա |
Մահացել է | հուլիսի 1, 1992[1] (67 տարեկան) |
Մահվան վայր | Մոնտե Կառլո |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Թուրինի համալսարան |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր և պրոդյուսեր |
Ամուսին | Զեուդի Արայա և Կլաուդիա Կարդինալե |
Երեխաներ | Մասիմո Քրիստալդի |
Franco Cristaldi Վիքիպահեստում |
Ֆրանկո Քրիստալդին ծնվել է 1924 թվականի հոկտեմբերի 3-ին Իտալիայի Թուրին քաղաքում։
1946 թվականին հիմնադրել է «Vides Cinematografica» ընկերությունը, որը սկսել է զբաղվել կինոարտադրությամբ և կինովարձույթով։ 80-ականներին այն վերանվանվել է «Cristaldifilm»:
Իր պրոդյուսերական երկար կարիերայի ընթացքում աշխատել է բազմաթիվ հայտնի ռեժիսորների և սցենարիստների հետ, այդ թվում՝ Ֆրանչեսկո Ռոզին, Պիետրո Ջերմին, Մարիո Մոնիչելին, Ֆեդերիկո Ֆելինին, Լուկինո Վիսկոնտին և Ջուզեպե Տորնատորեն։
Ամենահաջողված ֆիլմերից, որոնց պրոդյուսերական աշխատանքներին մասնակցել է Կրիստալդին, դարձել են «Ամարկորդը» (1973 թ.), «Վարդի անունը» (1986 թ.) և ««Նոր կինոթատրոն «Պարադիզոն»» (1988 թվական)։
1977 թվականին Քրիստալդին ընտրվել է Կինոպրոդյուսերների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի նախագահ։
1984 թվականին նա Կաննի 37-րդ կինոփառատոնում ժյուրիի անդամ էր։
Ամուսնացած էր Կարլա Սիմոնետիի հետ, ունեն որդի` Մասիմոն[2]։
Երբ Քրիստալդին դիմել է Վատիկան, նրա առաջին ամուսնությունը չեղյալ է հայտարարվել, և 1966 թվականին ամուսնացել է Կլաուդիա Կարդինալեի հետ[2], որդեգրել Կլաուդիայի որդուն՝ Պատրիցիոյին, ինչպես նաև նպաստել է նրա կարիերայի առաջխաղացմանը։ Նրանք ամուսնալուծվել են 1975 թվականին։
1983 թվականից մինչև մահը` 1992 թվականը, նրա կինը դերասանուհի Զեուդի Արայան էր։ Նա նկարահանվել է մի քանի ֆիլմերում, որոնք Քրիստալդին արտադրում էր։
Ֆրանկո Քրիստալդին մահացել է Մոնտե Կառլոյում 1992 թվականին[3]։ Ամուսնու մահից հետո կինը Մասիմո Քրիստալդիի հետ մասնակցել է նրա կինոընկերության հետագա գործունեությանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.