իտալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանչեսկո Աչերբի (իտալ.՝ Francesco Acerbi, փետրվարի 10, 1988[1][2], Վիցոլո Պրեդաբիսի, Միլան, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, «Սասուոլո» ակումբի և Իտալիայի հավաքականի կենտրոնական պաշտպան։
Ֆրանչեսկո Աչերբի իտալ.՝ Francesco Acerbi | ||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իտալիա | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 10, 1988[1][2] (36 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Վիցոլո Պրեդաբիսի, Միլան, Լոմբարդիա, Իտալիա | |||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 192 սանտիմետր | |||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 88 կիլոգրամ | |||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Սասուոլո | |||||||||||||||||||||||||||||||||||
Համար | 15 | |||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Պարգևացանկ
| ||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ծնվել է Լոմբարդիայի Վիցոլո Պրեդապիսի կոմունայում։ 13 տարեկանից պարապել է «Պավիայի» պատանեկան դպրոցում։ Սկսել է խաղալ հարձակվողի դիրքում[4]։
Պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր նորամուտը կատարել է 18 տարեկանում՝ 2006 թվականի ապրիլի 23-ին մասնակցելով Սերիա C1-ի՝ «Սան Մարինոյի» դեմ խաղին։
2007 թվականի հունվարի 11-ին Աչերբին վարձավճարով տեղափոխվել Սերիա D-ի «Ռենատե» ակումբ և նույն օրը մասնակցել ընկերական հանդիպման։ «Ռենատեի» կազմում իր միակ պաշտոնական խաղն Աչերբին անցկացրել է ընդդեմ «Պալացցոլո» ակումբի հունվարի 28-ին։ Երկու օր անց նա վերադարձել է «Պավիա»[5][6]։
Միջմրցաշրջանում վարձավճարով ուղարկվել է «Տրիեստինա» օգոստոսի երկուսին, որտեղից շուտով վերադարձել է, իսկ օգոստոսի 16-ին ուղարկվել է «Սպեցիա», որի կազմում անցկացրել է 2007/08 մրցաշրջանը՝ հանդես գալով երիտասարդական կազմում[7][8]։
2008 թվականի հունիսի 1-ին վերադարձել է «Պավիա», որտեղ երկու մրցաշրջան խաղացել է հիմնական կազմում։ Մասնակցել է 2009/10 մրցաշրջանի Սերիա C2-ի փլեյ-օֆֆի խաղերին, որտեղ «Պավիան» զիջել է «Սպեցիային», սակայն չնայած դրան հայտնվել է բարձրագույն դիվիզիոնում մի քանի ակումբների սնանկացման պատճառով[9][10]։
2010 թվականի հուլիսին Աչերբիի պայմանագրի կեսը վաճառվել է կալաբրիական «Ռեջինա» ակումբին, որը հանդես էր գալիս Սերիա B-ում։ Հունվարին «Ռեջինան» ամբողջովին գնել է ֆուտբոլիստին (ընդհանուր գումարը կազմել է € 400.000), ինչից հետո պայմանագրի կեսը վաճառել է «Ջենոային»։ 2010/11 մրցաշրջանում Աչերբին դարձել է «Ռեջինայի» հիմնական կազմի խաղացող՝ մասնակցելով առաջնության 42 խաղերից 40-ին և փլեյ-օֆֆի 2 հանդիպումներին, որոնցում նրա թիմը զիջել է «Նովարա» ակումբին։ Այդ մրցաշրջանում նա առաջին անգամ հանդես է եկել Իտալիայի գավաթի խաղարկությունում՝ դաշտից հեռացվելով «Ալեսանդրիայի» դեմ խաղում[11][12][13]։
2011 թվականի հունիսին «Ջենոան» ամբողջովին գնել է Աչերբիի պայմանագիրը՝ «Ռեջինա» ուղարկելով Անտոնինո Ռագուզուին։ Հուլիսի մեկին Աչերբին 4 միլիոն եվրոյով տեղափոխվել է Վերոնայի «Կիևո» ակումբ. նրա պայմանագրի կեսը դարձել է Կևին Կոնստանի՝ «Ջենոա» տեղափոխվելու գործարքի մաս։ Բարձրագույն լիգայում Աչերբին իր նորամուտը կատարել է 2011 թվականի նոյեմբերի 20-ին՝ մասնակցելով 12-րդ տուրի «Կատանիայի» դեմ արտագնա խաղին, որն ավարտվել է 2:1 հաշվով հօգուտ «Կիևոյի»։ 2012 թվականի մարտի 25-ին Աչերբին խփել է իր առաջին գոլը Սերիա А-ում՝ բացելով «Սիենա» ակումբի դեմ խաղի հաշիվը (1:1)։ 2011/12 մրցաշրջանում Աչեբին 17 անգամ դաշտ է դուրս եկել առաջնությունում, 3 անգամ՝ Իտալիայի գավաթի խաղարկությունում[14][15][16][17]։
2012 թվականի հունիսի 20-ին «Ջենոան» կրկին գնել է Աչերբիի պայմանագրի մի մասը, որը պատկանում էր «Կիևոյին», որից անմիջապես հետո խաղացողի պայմանագրի կեսը վաճառվել է «Միլանին» (այդ ժամանակ «Ջենոայից» վարձավճարով «Միլան» է տեղափոխվել Կևին Կոնստանը։ Նոր ակումբում Աչերբին վերցրել է 13-րդ համարը, որի ներքո հանդես էր եկել այդ միջմրցաշրջանում «Միլանից» հեռացած Ալեսսանդրո Նեստան։ Պաշտոնական խաղում առաջին անգամ հանդես է եկել 2012 թվականի սեպտեմբերի 1-ին՝ մասնակցելով Բոլոնյայի դեմ հանդիպմանը (3:1)[18][19]։
2013 թվականի ամռանը տեղափոխվել է «Սասուոլո», որն առաջին անգամ դուրս էր եկել Սերիա А: Միջմրցաշրջանում խաղացողի մոտ հայտնաբերվել է բարորակ քաղցկեղային ուռուցք զարգացման վաղ փուլում և վիրահատությունից հետո նա վերադարձել է խաղադաշտ։ Սակայն ձմռանը նա ստիպված է եղել անցնել քիմիոթերապիա և մարզումներին վերադառնալ կարողացել է միայն 2014 թվականի ամռանը, իսկ խաղերին մասնակցել՝ 10 ամիս անց։ «Սասուոլոյի» «Ինտերնի» դեմ խաղում պարտվելոց հետո (0:7) մարզիչ Դի Ֆրանչեսկոն Աչերբիին դարձրել է պաշտպանության հիմնական խաղացող, ինչից հետո ակումբն անցկացրել է 7 խաղ առանց պարտության։
Աչերբին հրավիրվել է Իտալիայի հավաքական՝ մասնակցելու 2014 թվականի աշխարհի առաջնության նախընտրական խաղերին, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։
2015 թվականի նոյեմբերին Աչերբին հրավիրվել է Իտալիայի հավաքական և առաջին անգամ հանդես եկել նրա կազմում՝ փոխարինման դուրս գալով Ալբանիայի դեմ ընկերական խաղում (1:0)։ Հավաքականի մեկնարկային կազմում առաջին անգամ դաշտ է դուրս եկել 2016 թվականի մարտին՝ մասնակցելով Գերմանիայի դեմ խաղին (1:4)։
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրագավաթներ | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Պավիա | 2005/06 (C1) | 1 | 0 | 0+ 2 | 0 | 3 | 0 | ||||
Ռենատե | 2006/07 (D) | 1 | 0 | 1 | 0 | ||||||
Պավիա | 2006/07 (C1) | 1 | 0 | 1 | 0 | ||||||
2008/09 (C2) | 22 | 2 | 0+ 3 | 0 | 25 | 2 | |||||
2009/10 (C2) | 24+2 | 1+0 | 0+ 1 | 0 | 27 | 1 | |||||
Ընդհանուր | 48+2 | 3 | 6 | 0 | 56 | 3 | |||||
Ռեջինա | 2010/11 (B) | 40+2 | 2+0 | 1 | 0 | 43 | 2 | ||||
Կիևո | 2011/12 | 17 | 1 | 3 | 0 | 20 | 1 | ||||
Միլան | 2012/13 | 4 | 0 | 1 | 0 | 5 | 0 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.