From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանչեսկո Սալվիատի (իրական անունը՝ Ֆրանչեսկո դե Ռոսսի, իտալ.՝ Francesco Salviati, 1510[1][2] կամ 1509[3], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4] - նոյեմբերի 11, 1563[4][5][6][…], Հռոմ, Պապական մարզ[4]), իտալացի նկարիչ, մաներիզմի ներկայացուցիչ։
Ֆրանչեսկո Սալվիատի իտալ.՝ Francesco Salviati | |
---|---|
Ծնվել է | 1510[1][2] կամ 1509[3] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4] |
Վախճանվել է | նոյեմբերի 11, 1563[4][5][6][…] |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[4] |
Քաղաքացիություն | Ֆլորենցիայի դքսություն |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, դիզայներ և վիզուալ արտիստ |
Ոճ | մաներիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Charity? և The Incredulity of Saint Thomas? |
Ուսուցիչ | Dionigi da Diacetto?[7], Ջուլիանո Բուջարդինի, Բանչո Բալդինի, Անդրեա դել Սարտո և Անդրեա դել Բերիշանինո |
Աշակերտներ | Բերնարդո Բուանտալենտի |
Francesco Salviati Վիքիպահեստում |
Ծնվել է Ֆլորենցիայում, ջուլհակի ընտանիքում։ Սովորել է Անդրեա դել Սարտոյի արվեստանոցում։ Երիտասարդ տարիներին վայելել է կարդինալ Ջովանի Սալվիատիի հովանավորությունը, ում հրավերով 1530 թվականին ժամանել է Հռոմ։ 1538 թվականին ընդունում է իր ղեկավարի պատվերը՝ մասնակցելու Սան Ջովաննի Դեկոլատոյի եկեղեցու որմնանկարի ստեղծմանը։ «Մարիամի և Եղիսաբեթի հանդիպումը» որմնանկարը, որը կատարվել է նրա կողմից, կրում է Ռաֆայելի վատիկանյան որմնանկարների ազդեցությունը։ Այս առաջին մեծ աշխատանքը արվեստագետին հռչակ է բերել։ Ի նշան երախտագիտության, նա վերցրել է իր հովանավորի ազգանունը։ 1539 թվականին Սալվիատին ձեռնամուխ է եղել Վենետիկ ուղևորությանը, 1540-ականներին ապրել և աշխատել է հիմնականում Ֆլորենցիայում և Հռոմում։ 1556-1557 թվականներին նկարիչն այցելել է Ֆոնտենբլո, որտեղ նրա ոճը ճանաչում է բերել նրան։ Սալվիատին իր ժամանակի ամենահայտնի որմնանկարիչներից էր։ Նրա ոճը նուրբ է, և ստեղծագործությունները, որոնք ներառում են բազմաթիվ ֆիգուրներ, բարդ և խնամքով են կառուցված։ Այս բնագավառում նկարչի լավագույն աշխատանքների թվին կարելի է դասել Ֆլորենցիայում Պալացցո Վեկկիո աուդիենցիաների սրահի (1543-1544) որմնանկարը, որը նվիրված է հռոմեական զորավար և բռնապետ Ֆուրի Կամիլի կյանքի պատմությանը և հանդիսանում է Կոզիմո Մեդիչիի կառավարման այլաբանություն։ Սալվիատին նաև հրաշալի դիմանկարիչ էր։ Այս ժանրում նրա աշխատանքները տարբերվում են մոդելի հոգեբանական բնութագրերի ճշգրտությամբ և գունային ներկապնակի հարստությամբ, որը հիշեցնում է Հյուսիսային Իտալիայի գեղանկարչական ավանդույթի մասին։ Նրա բազմաթիվ դիմանկարները երբեմն սխալմամբ վերագրվում են Անյոլո Բրոնձինոյին[8][9][10]։ Նկարիչը մահացել է Հռոմում 1563 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.