From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսուա Լեկունտր (փետրվարի 6, 1962[1][2], Շերբուր, Ֆրանսիա), ֆրանսիացիր բանակի գեներալ, Ֆրանսիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (2017 թվականից)։
Ֆրանսուա Լեկունտր | |
---|---|
ֆր.՝ François Lecointre | |
փետրվարի 6, 1962[1][2] (62 տարեկան) - | |
Ծննդավայր | Շերբուր, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Զորատեսակ | French Marine? |
Կոչում | Ֆրանսիական բանակի գեներալ |
Հրամանատարն էր | 3rd Marine Infantry Regiment? |
Մարտեր/ պատերազմներ | Իրաք-քուվեյթյան պատերազմ, Սոմալիի քաղաքացիական պատերազմ, Ռուանդայի քաղաքացիական պատերազմ, Բոսնիական պատերազմ, First Ivorian Civil War? և Mali War? |
Կրթություն | Ազգային ռազմական ուսումնարան (1984), Հատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր (1987) և École de l'infanterie? (1988) |
Պարգևներ |
Ավարտել է Ազգային ռազմական համալսարանը և Սեն-Սիր հատուկ ռազմական դպրոցը։
Ֆրանսիայի 3-րդ գնդի ռազմածովային հետևակի կազմում 1991 թվականին մասնակցել է Իրաք-քուվեյթյան պատերազմին, այնուհետև ծառայել է Ջիբութիում և Սոմալիում։ 1994 թվականին ֆրանսիական զորամիավորման կազմում ուղարկվել է Ռուանդա երկրում ցեղասպանությունը դադարեցնելու համար։ 1995 թվականին Բոսնիական պատերազմի ժամանակ ծառայել է UNPROFOR-ի կազմում և հայտնի է դարձել Սարաևոյում սերբական ստորաբաժանումների հետ փոխհրաձգությունից հետո։ 2005 թվականին վերադարձել է 3-րդ գնդի ռազմածովային հետևակի շարքերը 2006—2007 թվականներին Առաջին իվուարական պատերազմի ժամանակ մասնակցել է մարդասիրական գործողությանը։ 2011 թվականին գլխավորել է պաշտպանության նախարարի ռազմական գրասենյակը, հետագայում 2013 թվականին դարձել է 9-րդ ռազմածովային բրիգադը։ Գլխավորել է Մալիում Եվրոպական միության ռազմական առաքելությունը, 2014 թվականին մասնակցել է Ֆրանսիայի ցամաքային ուժերում բարեփոխումներին, լինելով Ցամաքային զորքերի գլխավոր շտաբի անդամ[3]։
2017 թվականի հուլիսի 19-ին գեներալ Պիեռ դը Վիլեի թոշակի անցնելուց հետո նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսուա Լեկունտրին նշանակում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում[4][5]։
Հաջորդ օրը՝ հուլիսի 20-ին Մակրոնը Լեկունտրի ուղեկցությամբ այցելեց Իստրում գտնվող Ռազմաօդային ուժերի 125-րդ բազա[6]::
Լեկունտրը դավանում է կաթոլիկություն[7]։ Ամուսնացած է, ունի 4 երեխա[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.