From Wikipedia, the free encyclopedia
Ֆրեդրիկ V (դան․՝ Frederik 5, մարտի 31, 1723[1][2][3], Կոպենհագենի դղյակ, Կոպենհագեն[4] - հունվարի 14, 1766[1][2][3], Christiansborg Palace, Կոպենհագեն[4])՝ 1746 թվականի օգոստոսի 6-ից Դանիայի և Նորվեգիայի թագավոր։ Օլդենբուրգների դինաստիայից։
Ֆրեդերիկ V | |
---|---|
Ծնվել է՝ | մարտի 31, 1723[1][2][3] |
Ծննդավայր | Կոպենհագենի դղյակ, Կոպենհագեն[4] |
Մահացել է՝ | հունվարի 14, 1766[1][2][3] (42 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Christiansborg Palace, Կոպենհագեն[4] |
Ռոսկիլդեի մայր տաճար | |
Երկիր | Դանիա |
Տոհմ | Օլդենբուրգներ |
միապետ | |
Հայր | Քրիստիան VI |
Մայր | Սոֆիա Մագդալենա Բրանդենբուրգ-Քուլմբախացի |
Երեխաներ | Sophia Magdalena of Denmark?, Princess Wilhelmina Caroline of Denmark?, Christian VII of Denmark?[5], Լուիզա Դանիացի, Ֆրեդերիկ և Christian, Crown Prince of Denmark? |
Հավատք | լյութերականություն |
Պարգևներ |
Դանիացի թագավոր Քրիստիան 6-րդի և Սոֆիա Մագդալեն Բանդերբուրգ Կլումբախացու որդին[6]։
Ֆրեդրիկը ստացել է խիստ գերմանական դաստիարակություն և կրթություն։ Գերմաներեն լեզուն դարձել էր հարազատ, այնպես ինչպես իր հոր և պապի համար։ Այնուամենայինիվ նրա գահակալությունը 1746 թ. ժողովրդի կողմից ընդունվեց հիացմունքով և նոր հույսերով, ինչին մեծապես նպաստել են թագավորի գրավիչ անձնական որակները։ Ֆրեդրիկը իր սիրալիրությամբ, հասանելիությամբ և կենսուրախությամբ տարբերվում էր իր խիստ և մռայլ հորից՝ Քրիստյան 6-րդից։
Դանիայի ազգային թատրոնը, որը փակվել էր Քրիստիան 6-րդի օրոք նորից վերաբացվեց։ 16 տարվա լռությունից հետո նորից սկսեց ստեղծագործել հայտնի դրամատուրգ Լյուդվիգ Հոլբերգը։ Կոպենհագենում վերսկսվեց իտալական օպերան, որը երկար ու հաջողությամբ ղեկավարում էր Ջուզեպե Սարտին, այդ ժամանակ վերսկվեց նաև ֆրանսիական կատակերգությունը։ Ֆրեդրիկի օրոք Կոպենհագենում բացվեց Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիան (դան․՝ Det Kongelige Danske Kunstakademi): Ակադեմյան պաշտոնապես բացվեց 1754 թ. մարտի 31-ին, թագավորի 31-րդ տարեդարձի ժամանակ։ Մամուլի ազատությունը ընդլայնվեց, հոգևոր ազատությունը մեծապես աճեց և ամրապնդվեց։
Սակայն Ֆրեդրիկին վերագրել է թագավորության ամենալավ իրադարձությունները ճիշտ չէ։ Նա շատ չէր խառնվում երկրի գործերին և ժողովրդի կյանքին, բայց նաև չէր խանգարում նրա առաջընթացին։ Ալկոհոլի նկատմամբ թուլության պատճառով երկիրը ղեկավարում էին նախարարները, որոնց թվում էին Ա. Գ. Մոլտկեն, Ի. Հ. Է. Բերնստորֆը և Գ.Կ. Շիմելմանը։ Նրանք խուսափում էին Դանիայի այն ժամանակների պատերեզմներին ներգրավվելուց։ Երկիրը չեզոք դիքում էր Յոթամյա պատերազմի (1756-1763 թթ.) ժամանակ, չնայած պատերազմի մասնակիցներ Ռուսաստանի և Շվեդիայի հետ լավ հարաբերություններին։
Դեռ պատանի ժամանակ Ֆրեդրիկը ցույց էր տալիս հակումը ալկոհոլի և անբարոյականության նկատմամբ, նրա այդ թուլությունները վերածվեցին չարիքի և հանգեցրեցին վաղաժամ մահվան։ Այնուամենայնիվ նրա հեղինակությունը չնվազեց անգամ թագավորման վերջին տարիներին, երբ երկիրը գտնվում էր տնտեսական ծանր վիճակում։
Թագավորը մահացել է 43 տարեկանում։ Ըստ վկաների նրա վերջին խոսքերն էին. «Կյանքիս վերջին ժամերին ինձ ամենաշատը սփոփում է այն, որ ես երբեք ոչ մեկին մտադրված չեմ վիրավորել և իմ ձեռքերին մի կաթիլ արյուն անգամ չկա»։
Ֆրեդրիկը թաղված է Ռոսկիլդե քաղաքի տաճարում։
Ֆրեդրիկի առաջին կինը 1743 թվականից եղել է արքայադուստր Լուիզան՝ Բրիտանիայի թագավոր Գեորգ II և թագուհի Կարոլինա Անսբախացու դուստրը։ Երեխաներ.
1751 թվականի դեկտեմբերի 19-ին Լուիզան մահացավ։ 1752 թ. Ֆրեդրիկը ամուսնացել է Յուլիանա Մարիա Բրաունշվայգ–Լյունեբուրգացու՝ Ֆերդինանտ Ալբրեխտ II դուստեր հետ։
Երկրորդ ամուսնությունից ծնվեց 7 երեխա։ Ամենեհայտնիները՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.