From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս (Ֆրեդի) Ալֆրեդի Հայմոր (անգլ.՝ Alfred Thomas "Freddie" Highmore, ծնվ. փետրվարի 14, 1992-ին, Լոնդոն, Անգլիա,) անգլիացի դերասան։
Ֆրեդի Հայմոր անգլ.՝ Freddie Highmore | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1992[1] (32 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Էմանուել քոլեջ, Հայգեյթի դպրոց և Քեմբրիջի համալսարան |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասան |
Ընտրանի | Լավ բժիշկը, Չառլին և շոկոլադի գործարանը և Բեյթս մոթել |
Ծնողներ | հայր՝ Էդվարդ Հայմոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Ծնվել է Լոնդոնում, ընտանիքում, որը մոտ է կինոյի աշխարհին։ Նրա հայրը դերասան է, մայրը՝ տաղանդներ գտնելու գործակալ։ Ֆրեդին սկսեց հայտնվել հեռուստատեսությամբ յոթ տարեկանից, կատարելով ոչ մեծ դերեր սերիալներում։ Ֆրեդիի առաջընթացը եղավ 2004 թվականին, երբ նա խաղաց Պիտեր Լլևելին-Դևիսի դերը «Կախարդական երկիր» ֆիլմում։ Հայմորը այդ դերի շնորհիվ ստացավ մի քանի մրցանակներ և անվանակարգեր։ Նկարահանումների ժամանակ նա նաև ընկերացավ ֆիլմում իր գործընկերոջ՝ Ջոնի Դեփի հետ։ Երիտասարդ դերասանի մյուս կարևոր դերը կարիերայի համար դարձավ Ռաուլի դերը «Երկու եղբայր» ֆիլմում, որտեղ նա նկարահանվեց վագրի ձագի հետ տեսարաններում։ Մեծ վագրի հետ տեսարանները նկարահանվել էին համակարգչային անիմացիայի միջոցով։
Նկարահանվել է «Չառլին և շոկոլադի գործարանը» ֆիլմում։ 2008 թվականին նա շարունակում է նկարահանվել ֆանտազտիկ ժանրի ֆիլմերում և կատարում էր միանգամից 2 դեր «Սպայդերվիկ․ ժամանակագրություններ» ֆիլմում խաղալով երկու զույգերի դերը։ 2011 թվականին Ֆրեդին նկարահանվեց «Տնային առաջադրանք» ֆիլմում Էմմա Ռոբերթսի հետ։
2010 թվականին Հայմորը դարձավ ուսանող Քեմբրիջի համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում, նա ուսումնասիրում է իսպաներեն և արաբերեն լեզուները։
2013 թվականին սկսեց նկարահանվել «Մոթել Բեյստ» ֆիլմում Նորման Բեյսթի դերում։
Այժմ Ֆրեդին ապրում է Լոնդոնի ամենաթանկ արվարձաններից մեկում։
Տարեթիվը | Անվանում | Բնօրինակ լեզվով | Դերը |
---|---|---|---|
2016 | Ֆրենկի սպանությունը | Killing Frank | Ռոբերտ |
2016 | Կենտերվիլյան ուրվականը | The Canterville Ghost | ... (ձայնավորում) |
2013-2015 | Մոթել Բեյստ | Bates Motel | Նորման Բեյստ |
2011 | Տնային առաջադրանք | The Art of Getting By | Ջորջ Զինովոի |
2010 | Արթուրը և երկու աշխարհների պատերազմը | Arthur et la guerre des deux mondes | Արթուր |
2010 | Տոսթ | Toast | Նայջել |
2009 | Արթուրը և Ուրդալակի վրեժը | Arthur et la Vengeance de Maltazard | Արթուր |
2009 | Աստրոբոի (մուլտֆիլմ, 2009) | Astro Boy | Астробой (озвучка) |
2008 | Սպայդերվիկ․ ժամանակագրություններ | The Spiderwick Chronicles | Ջարեդ Գրեյս |
2007 | Ոսկե կողմնացույց | The Golden Compass | Пантелемон (озвучка) |
Ավգուստ Ռաշ | August Rush | Ավգուստ Ռաշ | |
2006 | Արթուրը և մինիպուտները | Arthur et les minimoys | Արթուր |
Լավ տարի (ֆիլմ) | A Good Year | Երիտասարդ Մաքս | |
2005 | Չառլին և շոկոլադի գործարանը | Charlie and the Chocolate Factory | Չարլի Բակետ |
2004 | Հինգ երեխա և կաղարդանք | Five Children and It | Ռոբերտ |
Երկու եղբայր | Two Brothers | Երիտասարդ Ռաուլ | |
Կախարդական երկիր | Finding Neverland | Պիտեր Լլևելին-Դևիս | |
2001 | Ավալոնի մառախուղները | The Mists of Avalon | Արթուր արքան մանուկ հասակում |
1999 | Կանացի բամբասանքներ | Women Talking Dirty | Սեմ |
2006 Broadcast Film Critics Association Awards
2005 MTV Movie Awards
«Սատուրն» մրցանակ
2005 Young Artist Awards
2005 Screen Actors Guild Awards
2005 Satellite Awards
2005 Broadcast Film Critics Association Awards
2005 Las Vegas Film Critics Society Awards
2004 Phoenix Film Critics Society Awards
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.