հայ ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Ֆրեդ Գուրգենի Աֆրիկյան (մարտի 25, 1937, Արթիկ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 13, 2018, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, նկարիչ-ձևավորող, տառաստեղծ։ Եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ։
Ֆրեդ Աֆրիկյան | |
---|---|
Ի ծնե | Ֆրեդ Գուրգենի Աֆրիկյան |
Ծնվել է | մարտի 25, 1937 |
Ծննդավայր | Արթիկ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 13, 2018 (81 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | ՀԱՊՀ (1961) |
Աշխատավայր | Հայնախագիծ |
Ուշագրավ աշխատանքներ | Հայոց այբուբենի հուշարձան, Մարտական ծառայության մեդալ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ |
Պարգևներ | |
Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն |
Ֆրեդ Աֆրիկյան Վիքիքաղվածքում | |
Fred Afrikyan Վիքիպահեստում |
1955-1961 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժնում։ 1961-2003 թվականներին աշխատել է «Հայնախագիծ» նախագծային ինստիտուտում նախ որպես ճարտարապետ, ապա՝ նախագծի գլխավոր ճարտարապետ։ 1963 թվականից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ։ Ֆրեդ Աֆրիկյանը մեծ ներդրում ունի հայ տառարվեստի և գրքերի գեղարվեստական ձևավորումների ասպարեզում[1][2]։ 1984 թվականին լույս է տեսել նրա «Տառարվեստ» ալբոմը՝ 150 հեղինակային տառատեսակներով, 2011 թվականին՝ «Հայ Գիր» ալբոմը նոր 200 տառատեսակներով[3]։
Ճարտարապետ Աննա Ալոյանի ամուսինն է, նկարչուհի Մանո Աֆրիկյանի հայրը։
1984 թվականին Աֆրիկյանի հեղինակությամբ հրատարակվել է «Տառարվեստ» ալբոմը, որը պարունակում է 120 հայկական գեղարվեստական տառատեսակներ։ 2011 թվականին հրատարակվել է նրա դասական և կանոնական համակարգերի հայկական տպագրական տառատեսակների 200 շրիֆտներ պարունակող «Հայգիր» կատալոգը։ Գեղարվեստականորեն ձևավորել է շուրջ 400 գիրք, որից չորսը իր հեղինակած բանաստեղծությունների՝ «Պոեմ էակի», «Օրհներգումն արեգական», «Մարդ միսթիկական», «Աֆորիզմներ» ժողովածուները։
Իրականացրել է հետևյալ հեղինակային նախագծեր՝
Հեղինակ է կառավարական երեք մեդալների՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.