Ֆրենկ Ուիթլ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրենկ Ուիթլ (անգլ.՝ Frank Whittle, հունիսի 1, 1907(1907-06-01)[6][7][8][…], Կովենտրի, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 9, 1996(1996-08-09)[7][8], Կոլումբիա, Հովարդ շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[2]), բրիտանացի օդաչու, որն ընդամենը 23 տարեկան էր, երբ արտոնագրեց ռեակտիվ շարժիչը։ Նա երիտասարդ օդաչու էր Արքայական օդային ուժերում և չէր կարողանում համոզել վերադասներին, որ իր արտասովոր գաղափարն իրագործելի է։ Բայց Ուիթլը գիտեր, որ իր ժամանակի ինքնաթիռների շարժիչների հզորությունը սահմանափակ է և մեծ բարձրությունում նվազում է։ Ռեակտիվ շարժիչն խոստանում էր մեծ արագություն մեծ բարձրություններում, և 1936 թվականին Ուիթլը հիմնեց ընկերություն, որը զբաղվեց ռեակտիվ շարժիչի մշակմամբ։ 1944 թվականին ռեակտիվ շարժիչը կիրառվեց կործանիչ ինքնաթիռներում, սակայն արդեն ուշ էր, որպեսզի դա մեծ ազդեցություն ունենար Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ընթացքի վրա։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆրենկ Ուիթլ անգլ.՝ Sir Frank Whittle | |
---|---|
Ի ծնե | Ֆրենկ Ուիթլ |
Ծնվել է | հունիսի 1, 1907 |
Ծննդավայր | Կովենտրի, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 9, 1996 |
Վախճանի վայր | Կոլումբիա, Հովարդ շրջան (Մերիլենդ) |
Ազգություն | Միացյալ Թագավորություն |
Գործունեություն | ճարտարագետ |
Կրթություն | Փիթերհաուս[1] և Քրանուելի ՌՕՈւ թագավորական քոլեջ (հուլիս 1928)[2] |
Աշխատավայր | Թագավորական ռազմաօդային ուժեր |
Պարգևներ |