From Wikipedia, the free encyclopedia
.рф, Ռուսաստանի վերին մակարդակի ազգային դոմենը՝ կիրիլիկ տառերով։ Դոմենային անունների համակարգում ASCII անվանումը xn--p1ai է։ Սկսել է գործել 2010 թվականի մայիսի 13-ից[1]։ 2014 թվականի դրությամբ ամենաօգտագործվող միջազգայնացված վերին մակարդակի ազգային դոմենն է՝ շուրջ 900,000 գրանցված անվամբ[2]։
.рф | |
---|---|
Տեսակ | միջազգայնացված վերին մակարդակի ազգային դոմեն |
Երկիր | Ռուսաստան |
Ներածում | մայիսի 13, 2010 |
TLD տիպ | Ռուսաստանի ազգային կիրիլիկ դոմեն |
Կարգավիճակ | գործող |
Մատենավար | Հավատարմագրված գրանցողների ցանկ |
Կազմակերպիչ | CCTLD |
Նշանակում | Ռուսաստանի հետ կապ ունեցող օբյեկտներ |
Կառուցվածք | Թույլատրվում է գրանցում անմիջապես երկրորդ (վերին) մակարդակում |
Փաստաթղթեր | Պաշտոնական փաստաթղթեր |
DNS name | կա |
Պունիկոդ | xn--p1ai |
Կայք | кц.рф |
Վերին մակարդակի դոմենը համացանցում սկսել է գործել 2010 թվականի մայիսի 13-ից[1]։ Առաջին երկու հասանելի կայքերն էին՝ http://президент.рф (նախագահ) և http://правительство.рф (կառավարություն).[3]։
Ռուսաստանի Կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության պատվիրակության ղեկավար Վլադիմիր Վասիլևի խոսքերով՝ նոր դոմենի գործարկման մասին նախնական որոշումն ընդունվել է Փարիզում ընթացող ICANN 32-րդ միջազգային համաժողովին։ Դոմենի գործարկմանը կողմ արտահայտվեց նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը[4]։ Որոշ մասնագետներ, օրինակ՝ Անտոն Նոսիկը[5] և Արտեմի Լեբեդևը[6], թերահավատորեն էին վերաբերվում կիրիլիցայով դոմենի ստեղծմանը։
2008 թվականի նոյեմբերի 2-7-ը Կահիրեում ընթացող ICANN 33-րդ միջազգային համաժողովին որոշում ընդունվեց Ռուսաստանին տրամադրել «.рф» կիրիլիցայով վերին մակարդակի դոմենը[7]։
Դոմենի ներկայացումը կայացավ 2009 թվականի հոկտեմբերի 30-ին Սեուլում։
2009 թվականի նոյեմբերի 16-ին RU դոմենի համակարգող կենտրոնը դիմում ներկայացրեց ICANN «.рф» դոմենը գրանցելու համար[8]։
Դոմենի գրանցման համար կատարվել են հետևյալ քայլերը՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.