100 բանտարկյալների խնդիր
From Wikipedia, the free encyclopedia
100 բանտարկյալի խնդիր, մաթեմատիկական խնդիր հավանականությունների տեսությունում և կոմբինատորիկայում։ Խնդրում 100 համարակալված բանտարկյալներ փրկվելու համար պետք է գտնեն իրենց թիվը 100 տարբեր դարակներում։ Ըստ կանոնների՝ յուրաքանչյուր բանտարկյալ իրավունք ունի բացել 50 դարակ և չի կարող շփվել այլ բանտարկյալների հետ։ Առաջին հայացքից իրավիճակը անհույս է թվում, սակայն որոշ մարտավարությունների դեպքում փրկության բարձր հավանականություն կա։
Դանիացի ինֆորմատիկ Փիթեր Բրո Միլթերսոնը առաջին անգամ ներկայացրել է խնդիրը 2003 թվականին։