Կոմբինատորիկա
From Wikipedia, the free encyclopedia
Կոմբինատորիկա կամ կոմբինատորային անալիզ, մաթեմատիկայի բաժին է, որն ուսումնասիրում է օբյեկտների դիսկրետությունը, բազմությունների (էլեմենտների ընտրույթներ, վերադասավորումներ, վարիացիաներ, տարբեր կոնֆիգուրացիաների վերահաշվարկներ) կառուցվածքների հատկությունները, դրանց հետ կապված քանակական մեծությունները։ Կոմբինատորիական կապված է մաթեմատիկայի այլ բաժինների հետ, ինճպիսիք են` հանրահաշիվը, երկրաչափությունը, հավանականությունների տեսությունը, և կիրառվում է գիտության տարբեր ոլորտներում (օրինակ, գենետիկայում, ինֆորմատիկայում, վիճակագրական ֆիզիկայում)։
«Կոմբինատորիկա» տերմինը գործածության մեջ է դրվել Գոթֆրիդ Լայբնիցի կողմից 1666 թվականին հրատարակած «Դատողություններ կոմբինատորային արվեստի մասին» (իսպ.՝ De Arte Combinatoria)աշխատությունում[1]։
Երբեմն կոմբինատորիկա հասկացությունը ընդգրկում է դիսկրետ մաթեմատիկայի ավելի ընդարձակ բաժին, որը ներառում է գրաֆների տեսությունը։