![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/71/Capture_of_Erivan_Fortress_by_Russia%252C_1827_%2528by_Franz_Roubaud%2529.jpg/640px-Capture_of_Erivan_Fortress_by_Russia%252C_1827_%2528by_Franz_Roubaud%2529.jpg&w=640&q=50)
Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)
From Wikipedia, the free encyclopedia
Ռուս-պարսկական պատերազմ, 1826-1828 թվականներին տեղի ունեցած ռազմական գործողություն պատմական Հայաստանի արևելյան գավառներում [Ն 1]՝ Ռուսական կայսրության և Ղաջարական Իրանի միջև[3]։
Ռուս-պարսկական պատերազմ 1826-1828 | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ռուս-պարսկական պատերազմներ | |||||||||||||
![]() | |||||||||||||
| |||||||||||||
Հակառակորդներ | |||||||||||||
![]() |
![]() | ||||||||||||
Հրամանատարներ | |||||||||||||
![]() ![]() ![]() |
![]() ![]() ![]() | ||||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||||
60,000 | 34,000 | ||||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||||
ծանր | թեթև |
Այս, ինչպես և նախորդ (1804-1813) պատերազմների պատճառը եղել է Ռուսաստանի ընդլայնումը դեպի Սև և Կասպից ծովեր։ Դրան զուգահեռ Անգլիան ցանկանում էր կասեցնել ռուսների առաջխաղացումը, և սեփական ձեռքերում կենտրոնացնել արևելքի, մասնավորապես՝ Հնդկաստանի, Պարսկաստանի ու Օսմանյան կայսրության հետ կատարվող առևտուրը։ Իր հերթին Իրանում նոր հիմնադրված հարստության՝ Ղաջարիների երկրորդ շահ Ֆաթհ Ալին (1797-1834), ցանկանում էր հետ գրավել նախորդ պատերազմում Գյուլիստանի պայմանագրով կորցրած գավառները՝ ի դեմս արևելյան Վրաստանի, Կուր-Արաքսյան միջագետքի, Կասպից ծովի արևմտյան ափերի[4]։
Պատերազմի առիթը 1825 թվականի դեկտեմբերին Ռուսաստանում բռնկված ապստամբությունն էր։ Որոշ պատմաբաններ համարում են, որ այդ ընդվզումը կապված էր ԱՄՆ-ի անկախության հռչակագրի և անկախության պատերազմի հետ[5]։ Ալեքսանդր I-ի մահից հետո Սանկտ Պետերբուրգում գահ է բարձրանում եղբայրը՝ Նիկոլայ I-ը, որի թագադրմանը դեմ լինելով՝ բանակի որոշ սպաներ ընդվզում են։ Նրանք հայտնի են դառնում «դեկաբրիստներ» անունով։ Ռոմանովները ճնշում են ապստամբությունը և վերահաստատում իրենց իշխանությունը[6]։ Դրանից հետո անգլիական գործակալներն Իրանում լուրեր էին տարածում, թե Ռուսաստանում սկսել են գահակալական կռիվներ, և իսկական ժամանակն է թագավորին չենթարկված զորքերից խլելու կորցրած տարածքները[7]։
Պատերազմն ավարտվել է 1828 թվականին Ռուսաստանի հաղթանակով։ Հյուսիսային Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով Իրանը հրաժարվում է Երևանի և Նախիջևանի խանություններից՝ հօգուտ Ռուսաստանի[8]։ Վերջինս հրաժարվում է Արաքս գետից հարավ ընկած գրավյալ տարածքներից[9]։