Նախիջևանի խանություն
1747-1828 / From Wikipedia, the free encyclopedia
Նախիջևանի խանություն (պարս.՝ خانات نخجوان - Khānāt-e Nakhchevān), միջնադարյան ավատատիրական կառավարմամբ կիսանկախ իշխանապետություն 1747-1828 թվականներին։ Թուրքական տիրապետությունից վերագրավելով՝ Նադիր շահը 1735 թվականին այն կրկին միացրել է Պարսկաստանին։ 1747 թվականին վերջնականապես ձևավորվում է Նախիջևանի խանությունը՝ Երևանի կուսակալության տարածքի վրա[1]։
| |||
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Ղաջարական Պարսկաստան | ||
Կարգավիճակ | խանություն | ||
Մտնում է | Իրան | ||
Վարչկենտրոն | Նախիջևան | ||
Խոշորագույն քաղաք | Նախիջևան | ||
Հիմնական լեզու | Պարսկերեն, | ||
Պաշտոնական լեզուներ | ադրբեջաներեն և պարսկերեն | ||
Բնակչություն | 50 000 | ||
Ազգային կազմ | պարսիկներ, քրդեր, հայեր, | ||
Կրոնական կազմ | Շիա իսլամ Սուննի իսլամ Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տարածք | 7.000 | ||
Հիմնադրված է | 1747-1828 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Այրարատ | ||
Խանության տարածքը կազմել է շուրջ 7.000 քառ. կմ՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառը, և Վասպուրական նահանգի Նախճավան և Գողթան գավառները[2]։ Այժմ խանության տարածքը հիմնականում համապատասխանում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքին՝ Ադրբեջանի կազմում[2]։ Բացառություն է կազմում Վայոց ձորը, որն ամբողջությամբ պատկանում է Հայաստանի Հանրապետությանը[2]։
1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Նախիջևանի խանությունը Երևանի խանության և Օրդուբադի շրջանի հետ միացվել է Ռուսական կայսրությանը՝ որպես մեկ վարչատարածքային միավոր՝ Հայկական մարզ՝ Երևան կենտրոնով[2][3]։