19–րդ դար (1 հունվար 1801 թվականից – 31 դեկտեմբեր 1900), դար, որը համաշխարհային պատմության մեջ նշանավորվեց Իսպանական, Առաջին և Երկրորդ Ֆրանսիական, Չինական[1], Սրբազան Հռոմեական և Մողոլյան կայսրությունների անկմամբ։ Արդյունքում հզորացան Բրիտանական կայսրությունը, Ռուսական կայսրությունը, Միացյալ նահանգները, Գերմանական կայսրությունը, Երկրորդ ֆրանսիական գաղութական կայսրությունը և Ճապոնական կայսրությունը, բրիտանացիների առավելությամբ 1915 թվականից։ Ֆրանսիական կայսրության պարտությունից հետո, նրա հակառակորդ դաշնակիցները՝ Բրիտանական և Ռուսական կայսրությունները դարձան աշխարհի ուժեղագույն տերությունները։ Ռուսները նվաճեցին կենտրոնական և հեռավոր արևելյան Ասիան։ Բրիտանական կայսրությունը արագորեն հզորացավ դարի առաջին կեսին՝ բվաճելով Կանադան, Ավստրալիան, Հարավային Աֆրիկան և գերբնակեցված Հնդկաստանը, բացի այդ դարի վերջին երկու տասնամյակին Աֆրիկան։ Դարի ավարտին Բրիտանական կայսրությունը վերահսկում էր աշխարհի ցամաքային տարածքի մեկ հինգերորդ մաստ և բնակչության մեկ քառորդ մասը։ Նապոլեոնական ժամանակաշրջանից հետո ստեղծվեց Pax Britannica-ն, որը օգնեց առևտրին։

Ընդհանուր պատկեր

Առաջին էլեկտրական սարքավորումները ստեղծվեցին 19–րդ դարում, որը սկսվեց էլեկտրական ռելեի ստեղծմամբ 1835 թվականին, հեռագիրը և Մորզեի այբուբենը 1837 թվականին, առաջին հեռախոսային զանգը 1876 թվականին[2], իսկ առաջին էլեկտրական լամպը 1878 թվականին[3]։

19–րդ դարը գիտական հայտնագործությունների ժամանակաշրջան էր, որոնք ահռելի արդյունք ունեցան մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, էներգետիկայի և մետալուրգիայի ոլորտներում և հող հանդիսացան 20-րդ դարի մեծագույն հայտնագործությունների համար[4]։ Արդյունաբերական հեղափոխությունը սկսվեց Մեծ Բրիտանիայում և սփռվեց դեպի մայրցամաքային Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա և Ճապոնիա[5]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.