20 000 լյո ջրի տակ (ֆիլմ, 1916)
From Wikipedia, the free encyclopedia
20 000 լյո ջրի տակ, (անգլ․՝ 20,000 Leagues Under the Sea, 1916), ամերիկյան համր ֆիլմ, որ 1916 թվականին նկարահանել է կինոռեժիսոր Ստյուարտ Պատոնը։ Ժյուլ Վեռնի համանուն վեպի առաջին լիամետրաժ էկրանավորումն է։ Ֆիլմում օգտագործվել են նաև դրվագներ Ժյուլ Վեռնի մեկ այլ՝ «Խորհրդավոր կղզին» վեպից[1]։ Կինոնկարի նորատիպ տարբերակը 2010 թվականի մայիսի 4-ին ցուցադրվել է Սան Ֆրանցիսկոյում՝ որպես այդ քաղաքում ավանդաբար յուրաքանչյուր տարի անցկացվող միջազգային կինոփառատոնի բաղկացուցիչ մաս[2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 20 000 լյո ջրի տակ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Երկիր, Ժանր ...
20 000 լյո ջրի տակ անգլ.՝ 20,000 Leagues Under the Sea | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | արկածային ֆիլմ, համր կինո, վեպի էկրանավորում և ֆանտաստիկ ֆիլմ |
Թեմա | ծովահենություն |
Հիմք | Քսան հազար լյո ջրի տակ և Խորհրդավոր կղզին |
Թվական | 1916 |
Ռեժիսոր | Ստյուարտ Փեթոն |
Պրոդյուսեր | Կառլ Լեմլե և Ստյուարտ Փեթոն |
Դերակատարներ | Ալեն Հոլուբար, Ջեյն Գեյլ, Նոուբլ Ջոնսոն, Մեթ Մուր, Ուիլյամ Ուելշ, Հովարդ Քրեմփթոն, Ջոզեֆ Վ․ Ջիրարդ և Ուոլիս Քլարք |
Օպերատոր | Յուջին Գաուդիո |
Նկարահանման վայր | Բահամյան Կղզիներ |
Կինոընկերություն | Universal Studios |
Տևողություն | 105 րոպե |
20,000 Leagues under the Sea (1916 film) Վիքիպահեստում |
Փակել
2016 թվականին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կողմից ֆիլմը գնահատվել է որպես մշակութային, պատմական ու գեղագիտական նշանակալի արժեք և ներառվել ֆիլմերի ազգային գրանցամատյանում[3][4][5]։