From Wikipedia, the free encyclopedia
A La Vieille Russie (ֆր.՝ Հին Ռուսաստանում), պատկերասրահ Նյու Յորքում, Մանհեթեն թաղամասում։ Հիմնական ցուցադրանմուշները վերաբերում են մինչհեղափոխական Ռուսաստանի և Եվրոպայի ակնագործությանը և դեկորատիվ-կիրառական արվեստին։ Պատկերասրահին հատկապես հռչակ է բերել Կարլ Ֆաբերժեի հավաքածուն, որը ստեղծվել է 19-րդ դարում և ցուցադրվել է պատկերասրահում։ Մշտական ցուցադրությունում տեղ են գտել նաև եվրոպական ու ամերիկյան անտիկ ակնեղեն, Ռուսաստանի կայսերական շրջանի արվեստի գործեր, 18-րդ դարի եվրոպական ոսկե ծխախոտատուփեր և արվեստի այլ գործեր[1]։ A La Vieille Russie-ն հիմնադրվել է 1855 թվականին Կիևում, մոտավորապես 1920 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա՝ Փարիզ, հետագայում՝ ԱՄՆ՝ Նյու Յորք, որտեղ 1961-ից մինչև 2017 թվականը տեղավորված է եղել Հինգերորդ ավենյուի թիվ 781 հասցեում՝ Սենթրալ պարկի հարավրևելյան մուտքի մերձակայքում։ 2017 թվականի նոյեմբերին տեղափոխվել է նոր ցուցասրահ, որը գտնվում է Հինգերորդ ավենյուի թիվ 745 շենքի չորրորդ հարկում։ Իր գործունեության տարիներին գնել ու վաճառել է Ռուսաստանի կայսերական ընտանիքի անդամների, այլ մեծատոհմիկների ու մեծահարուստների համար Ֆաբերժե ֆիրմայի պատրաստած բազմաթիվ զատկական ձվեր։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.