All Elite Wrestling
From Wikipedia, the free encyclopedia
«All Elite Wrestling» (իրավաբանական անվանում՝ «All Elite Wrestling LLC», հապավում՝ AEW - Էյ-Ի-Դաբլյու), պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) ամերիկյան ընկերություն, պրոմոշեն։ Մասնագիտացված է շոուների, ինչպես նաև երաժշտական կատարումների թողարկման, ապրանքանիշերի լիցենզավորման և վաճառքի մեջ։
All Elite Wrestling | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ռեստլինգ պրոմոշեն և ձեռնարկություն |
Ընկերության տեսակ | Մասնավոր |
Հիմնադրված է | Հունվարի 1, 2019 |
Հիմնադիր | Շահիդ Խան Թոնի Խան[1][2][3] |
Վայր | Ջեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Տնօրեն | Թոնի Խան |
Գլխավոր անձինք | Շահիդ Խան (Համահիմնադիր և գլխավոր ներդրող) Թոնի (համահիմնադիր, նախագահ, գործադիր տնօրեն, գործադիր պրոդյուսեր, գլխավոր մենեջեր և ստեղծագործական բաժնի ղեկավար) Մեղա Փարեխ (ավագ փոխնախագահ և գլխավոր իրավաբան) Մայք Մենսուրի (գործադիր փոխնախագահ և Արտադրական ղեկավար) Քենի Օմեգա, Մեթ և Նիք Ջեքսոններ (գործադիր փոխնախագահներ) |
Արդյունաբերություն | Պրոֆեսիոնալ ըմբշամարտ (ռեստլինգ) |
Հասույթ | ~$ 175 000 000 (2023)[4] |
Ստորաբաժանումներ | AEW Games[5] AEW Heels[6] AEW Music[7] Shop AEW[8] |
Կայք | allelitewrestling.com |
All Elite Wrestling Վիքիպահեստում |
Հիմնադրվել է 2019 թվականին, գործարար Շահիդ Խանի և նրա որդու՝ Թոնի Խանի կողմից, ով էլ զբաղեցնում է ընկերության նախագահի ու գործադիր տնօրենի պաշտոնը։ Ընկերության գլխամասը գտնվում է «ԷվերԲանկ» մարզահամալիրում, որն Ամերիկյան Ֆուտբոլի ազգային լիգայում (NFL) հանդես եկող և կրկին Շահիդ Խանին պատկանող «Ջեքսոնվիլ Ջեգուարս» ակումբի տնային մարզադաշտն է։
2019 թվականի հոկտեմբերի 2-ից, «AEW»-ն TBS հեռուստաալիքով ցուցադրում է «AEW Dynamite» երկժամանոց շաբաթական հեռուստաշոուն, որը համարվում է ընկերության այցեքարտային հեռուստածրագիրը։ Շոուն հիմնականում ցուցարդվում է ուղիղ եթերով։ Բացի այդ, TNT հեռուստաալիքի եթերում, ընկերությունն ունի ևս երկու շաբաթական հեռուստաշոու՝ «AEW Dynamite» և «AEW Rampage»։ Տարվա ընթացքում, ընկերությունը նաև թողարկում է նաև մի շարք փեյ-փեր-վյու (PPV) իրադարձություններ և հեռուստատեսային հատուկ եթերներ։