Allwinner Technology
From Wikipedia, the free encyclopedia
Allwinner Technology Co., Ltd.[3], Չինական ընկերություն, որը հիմնադրվել է 2007 թվականին, արտադրում է կիսահաղորդիչներ։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Գուանդուն նահանգի կենտրոնական Չժուղայ քաղաքում։ Բացի կենտրոնակայանից ընկերությունը ունի տեխնոլոգիական գրասենյակ Շենժեն քաղաքում, ինչպես նաև լոգիստական կենտրոն է Հոնկոնգում։ Ընկերությունը հիմնականում արտադրում է (SoC) էլեկտրոնային սխեմաներ, որոնց հիմքում ընկած է ARM[4] բազան ինչպես նաև գրաֆիկական պրոցեսորներ և մեկպլատանի համակարգիչներ։ Նշված (SoC) համակարգը հիմնականում կիրառվում է սմարթֆոնների, պլանշետների թվային հեռուստացույցների, վիդեո տեսախցիկների և վիդեո համակարգերում ավտոմոբիլային արդյունաբերությունում։
Allwinner Technology | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 2007[1] |
Վայր | Չժուհայ, Չինաստան |
Արդյունաբերություն | fabless semiconductor company? |
Աշխատողների թիվ | 500 մարդ (2013) |
Կայք | allwinnertech.com(չին.)(անգլ.) |
Մասնակից է | Լինուքս հիմնադրամ[2] |
Allwinner Technology Վիքիպահեստում |
Հայտնի էլեկտրոնային սխեմաների մեջ առանձնանում են մեկ միջուկանի Allwinner A10[5] պրոցեսորը, հիմքում ընկած է ARM Cortex-A8, ինչպես նաև Allwinner A20 (dual core) և Allwinner A31(s) (quad-core) պրոցեսորները, նախագծված են Cortex A7 բազայի հիման վրա։ Allwinner A10 կիրառվում է մեկպլատանի Cubieboard համակարգչում, իսկ Allwinner A20 օգտագործվում է Cubieboard 2 Cubietruck, Orange Pi, Banana Pi, Olimex Olinuxino-Micro պրոցեսորների վրա։