B լիմֆոցիտներ
From Wikipedia, the free encyclopedia
B լիմֆոցիտներ կամ B բջիջներ (անգլ.՝ B cells, B lymphocytes), լիմֆոցիտների ենթատիպին պատկանող սպիտակ արյան բջիջների տեսակ[1]։
B լիմֆոցիտներ | |
---|---|
Transmission electron micrograph of a B cell from a human donor. Credit: NIAID | |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
B լիմֆոցիտները գործում են ձեռքբերովի հիմունիտետի հումորալ իմունիտետ բաղադրիչում[1]։ B բջիջները արտադրում են հակամարմինների մոլեկուլներ, սակայն, այդ հակամարմինները չեն արտազատվում։ Փոխարենը, դրանք տեղադրվում են պլազմային թաղանթի մեջ, որտեղ նրանք ծառայում են որպես B- բջիջների ընկալիչների մաս[2]։ Երբ նաիվ կամ հիշողության B բջիջն ակտիվանում է անտիգենի կողմից, այն բազմանում է և տարբերվում է հակամարմիններ արտազատող էֆեկտորային բջջի, որը հայտնի է որպես պլազմատիկ բջիջ[2]։ Ի հավելում դրան, B բջիջները ներկայացնում են անտիգեններ (դրանք դասակարգվում են նաև որպես պրոֆեսիոնալ հակածին ներկայացնող բջիջներ (ՀՆԲ) ) և արտազատում են ցիտոկիններ[1]։ Կաթնասունների մոտ B բջիջները հասունանում են ոսկրածուծում, որը ոսկորների մեծ մասի հիմքում է[3]։ Թռչունների մոտ B բջիջները հասունանում են հատուկ ավշային օրգանում՝ ֆաբրիցյան պարկում, որտեղ B բջիջներն առաջին անգամ հայտնաբերվել են Չանգի և Գլիկի կողմից[3] այդ իսկ պատճառով «B» է կոչվում, ,,bursa,, բառից, այլ ոչ թե կապված է ոսկրածուծի հետ, ինչպես սովորաբար ներկայացվում է։
B բջիջները, ի տարբերություն լիմֆոցիտների մյուս երկու դասերի՝ T բջիջների և բնական քիլլեր բջիջների, իրենց բջջաթաղանթի վրա էքսպրեսում են B բջիջների ընկալիչներ[1]։ Այդ ընկալիչները թույլ են տալիս B բջջին կապվել հատուկ անտիգենի հետ, որի դեմ այն իրականացնելու է հակամարմնային պատասխանը[1]։