From Wikipedia, the free encyclopedia
B խմբի վիտամիններ՝ բջջային նյութափոխանակության մեջ մեծ դեր կատարող ջրալույծ վիտամինների խումբ[1]։
Նախկինում որոշ նյութեր նույնպես դասվում էին B խմբի վիտամինների շարքին, սակայն հետագայում բացահայտվեց, որ դրանք միայն վիտամինանման նյութեր են, քանի որ սինթեզվում են մարդու օրգանիզմում[2]։
B խմբի վիտամիններ | ||||
---|---|---|---|---|
Տառային նշանակում | Անվանում | Քիմիական բանաձև | Գործառույթներ | Սննդային աղբյուրներ |
B1 | Թիամին | Մասնակցում է ածխաջրերի, ճարպերի և սպիտակուցների էներգիական նյութափոխանակությանը | Հատիկավորների սերմնաթաղանթ, կոպիտ աղվածքով ալյուրից պատրաստված սպիտակ և սև հաց, կանաչ ոլոռ, հնդկաձավարի և վարսակի շիլա[3] | |
B2 | Ռիբոֆլավին | Մասնակցում է բոլոր տեսակի նյութափոխանակություններին։ Հատկապես կարևոր դեր ունի տեսողական գործընթացներում, մաշկի և լորձաթաղանթների նորմալ վիճակի և հեմոգլոբինի սինթեզի համար | Մսամթերք, հավի ձու, լյարդ, երիկամ, խմորասնկեր, նուշ, սնկեր, բրոկկոլի, սպիտակագլուխ կաղամբ, հնդկաձավար, հղկված բրինձ, մակարոնեղեն, սպիտակ հաց | |
B3, PP | Նիկոտինաթթու | Մասնակցում է էներգիական նյութափոխանակությանը և սպիտակուցների և ճարպերի սինթեզին | Գարեհաց, անանաս, մանգո, բազուկ, հնդկաձավար, լոբի, միս, սնկեր, լյարդ, երիկամ | |
B5 | Պանտոտենաթթու | Մասնակցում է հակամարմինների սինթեզի գործընթացներին, արագացնում է վերքերի լավացումը | Ոլոռ, խմորասնկեր, կանաչ բանջարեղեն, տխիլ, հնդկաձավար և վարսակաձավար, ծաղկակաղամբ, սխտոր, երիկամ, սիրտ, հավի միս, ձվի դեղնուց, կաթ, ձկնկիթ, նաև սինթեզվում է աղիքներում միկրոֆլորայի կողմից | |
B6 | Պիրիդօքսին, պիրիդօքսալ,
պիրիդօքսամին |
Մասնակցում է ածխաջերի փոխանակմանը, հեմոգլոբինի և չհագեցած ճարպաթթուների սինթեզին, կարգավորում է նյարդային համակարգի ակտիվությունը, նպաստում է էրիթրոցիտների ռեգեներացիային և մասնակցում է հակամարմինների սինթեզին | Ծլած հատիկներ, տխիլ և ընկույզ, սպանախ, կարտոֆիլ, գազար, սպիտակագլուխ և ծաղկակաղամբ, լոլիկ, ելակ, բալ, նարինջ և լիմոն, հատիկեղեն և լոբազգիներ, կաթնամթերք և մսամթերք, ձուկ, լյարդ, ձու, նաև սինթեզվում է աղիքներում միկրոֆլորայի կողմից | |
B7, H | Բիոտին | Նպաստում է էներգիայով հարուստ նյութերի քայքայմանը և էներգիայի անջատմանը | Լյարդ, երիկամ, խմորասնկեր, լոբազգիներ, ծաղկաղամբ, ընկույզներ, քիչ քանակությամբ՝ լոլիկ, սպանախ, ձու, սնկեր։ Առողջ միկրոֆլորան սինթեզում է օրգանիզմի համար բավարար քանակությամբ բիոտին | |
B9, BC, M | Ֆոլաթթու | Մասնակցում է նուկլեինաթթուների սինթեզին և բջիջների բաժանմանը, էրիթրոցիտների առաջացմանը, պտղի զարգացմանը, հոմոցիստեինի նյութափոխանակությանը, իմունային և արյունատար համակարգի զարգացմանը և անհրաժեշտ է օրգանիզմի աճի համար | Տերևային կանաչ բանջարեղեն, որոշ ցիտրուսներ, լոբազգիներ, կոպիտ աղվածքով ալյուրից հաց, խմորասնկեր, լյարդ, մեղր | |
B12 | Ցիանոկոբալամին | Նպաստում է էրիթրոցիտների ձևավորմանը, նյարդային համակարգի ձևավորմանը և աճին | Պարունակվում է բացառապես կենդանական ծագման մթերքում՝ լյարդ, ձվի դեղնուց, կաթնաթթվային մթերք | |
B խմբի վիտամինանման նյութերի ցանկ | |||
---|---|---|---|
Տառային նշանակում |
Անվանում | Գործառույթներ | Սննդային աղբյուրներ |
B4 | Ադենին[4] | Ազդում է սպիտակուցների և ճարպերի փոխանակմանը, վնասազերծում է որոշ վտանգավոր նյութեր, անհրաժեշտ է բջջաթաղանթի սինթեզի համար | Ձվի դեղնուց, լյարդ, երիկամ, պանիր, կաթնաշոռ, լոբազգիներ |
B8 | Ինոզիտոլ | Նվազեցնում է լյարդում ճարպի կուտակումը, վերականգնում է նյարդային համակարգը, հակաօքսիդանտ է և հակադեպրեսանտ, կարգավորում է քունը | Սեխ, ելակ, գրեյփֆրուտ, կաղամբ, գազար, կարտոֆիլ, քունջութի ձեթ, սոյա, լոբազգիներ |
B10, H1 | Պարաամինոբենզոյական թթու | Ակտիվացնում է աղիքային միկրոֆլորան, մասնակցում է սպիտակուցների յուրացմանը և արյան կարմիր գնդիկների ձևավորմանը, կարգավորում է մաշկի գործառույթները | Լյարդ, երիկամ, կաթնամթերք, ձվի դեղնուց, բրինձ, կարտոֆիլ, գազար, ձուկ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.