From Wikipedia, the free encyclopedia
«Bet You Wanna», երգ ձայնագրված հարավկորեական Blackpink աղջիկների բենդի կողմից, որին մաստակցել է նաև ամերիկացի ռեփեր Քարդի Բին։ Այն թողարկվել է YG և Interscope Records գործակալությունների կողմից 2020 թվականի հոկտեմբերի 2-ին՝ որպես խմբի կորեերեն լեզվով դեբյուտային The Album ալբոմի մաս։ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին այն պետք է ուղարկվեր ամերիկյան ռադիոկայաններ որպես ալբոմի չորրորդ սինգլ, բայց դա ի վերջո չիրականացվեց։ Երգը գրվել է Քարդի Բիի, Ջոնաթան Դեսկարտեսի, Մելանի Ֆոնտանայի, Ռայան Թեդերի, Սթիվեն Ֆրենկի, Թեդդի Պարկի, Թոմմի Բրաունի և Տորարե Կարրի կողմից, իսկ Ֆրենկն ու Պարկը եղել են երգի պրոդյուսերը։
«Bet You Wanna» Blackpink և Քարդի Բի | |
---|---|
Blackpink և Քարդի Բիի երգը «The Album» ալբոմից | |
Թողարկված | հոկտեմբերի 2, 2020 թվական |
Ժանր | փոփ, քեյ-փոփ |
Լեզու | անգլերեն և կորեերեն |
Տևողություն | 2:39 |
Լեյբլ | YG, Interscope Records |
Հեղինակ | Քաևդի Բի, Ջոնատան Դեսկարտեսի, Մելանի Ֆոնտանի, Ռայան Թեդերի, Սթիվեն Ֆրենկի, Թեդդի Պարկի, Թոմմի Բրաունի, Տորարե Կարրի |
Պրոդյուսեր | Թոմմի Բրաունի, Սթիվեն Ֆրենկի, Թեդդի Պարկի |
«Bet You Wanna» երգը առաջնաելույթ է ունեցել մի քանի երկրների չարթերում (երգերի ցանկերում), ներառյալ Ավտրալիայում, Կանադայում, Իռլանդիայում, Ճապոնիայում, Մալազիայում, Պորտուգալիայում, Շոտլանդիայում, Սինգապուրում, Հարավային Կորեայում և Մեծ Բրիտանիայում։ Չնայած որ այն չներառվեց ամերիկյան Billboard Hot 100-ում, ամեն դեպքում այն Bubbling Under Hot 100 չարթում զբաղեցրեց առաջին հորիզոնականը։
Չարթ (2020) | Ամենաբարձր դիրք |
---|---|
Ավստրալիա (ARIA)[1] | 42 |
Բելգիա/Վալոնիա(Ultratip)[2] | 32 |
Միացյալ Թագավորություն (UK Singles Chart)[3] | 62 |
Աշխարհ (Billboard Global 200)[4] | 25 |
Իռլանդիա (IRMA)[5] | 43 |
Կանադա (Billboard Canadian Hot 100)[6] | 58 |
Մալայզիա (RIM)[7] | 4 |
Նոր Զելանդիա (RMNZ Hot Singles)[8] | 4 |
Պորտուգալիա (AFP)[9] | 45 |
Հարավային Կորեա (Gaon)[10] | 34 |
Հարավային Կորեա (K-pop Hot 100)[11] | 14 |
Սինգապուր (RIAS)[12] | 4 |
ԱՄՆ (Billboard Bubbling Under Hot 100 Singles)[13] | 1 |
Շոտլանդիա (Scottish Singles Chart)[14] | 94 |
Ճապոնիա (Japan Hot 100)[15] | 99 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.