Blood on the Dance Floor: HIStory in the Mix
From Wikipedia, the free encyclopedia
Blood on the Dance Floor: HIStory in the Mix-ը Մայքլ Ջեքսոնի ռեմիքս ալբոմ է։ Այն կազմված է նախորդ՝ HIStory ալբոմի 8 երգերի ռեմիքսներից, և 5 նոր երգերից։ Մայքլը ակտիվ գործունեություն էր ծավալում նոր երգերի ստեղծման պրոցեսի մեջ, իսկ նախորդ ալբոմի երգերի միքսելու աշխատանքները ստանձնել էր այլ մարդկանց։ Նոր երգերում դիտարկվում են այնպիսի թեմաները, ինչպիսիք են թմրամոլությունը, կանայք և հիշողության կորուստը։
Blood on the Dance Floor: HIStory in the Mix (Արյունը պարահրապարակի վրա) | ||||
---|---|---|---|---|
-ի Ռեմիքս | ||||
Թողարկված | 1997.5.20 | |||
Ձայնագրված | 1991–1997 | |||
Ժանր | Industrial, Հիփ-Հոփ, House, Ֆանկ[1], New jack swing[2] | |||
Տևողություն | 75:57 | |||
Լեզու | Անգլերեն | |||
Լեյբլ | Epic EK-68000 | |||
Պրոդյուսեր | Մայքլ Ջեքսոն, Թեդդի Ռայլի, Ջիմմի Ջեմ և Թերրի Լյուիս, Դալլաս Ոստին, Բիլլ Բոթրելլի, Դեյվիդ Ֆոսթեր, Ջանեթ Ջեքսոն, Առ. Քելլի | |||
Մասնագիտական ակնարկ | ||||
| ||||
-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ Blood on the Dance Floor: HIStory in the Mix ալբոմից | ||||
|
||||
Ալբոմը Ջեքսոնի ստանդարտներով զիջում էր այլ ալբոմներին, չնայած դրան այն ունեցավ ֆիլմ և 2 սինգլ՝ (Blood on the Dance Floor և HIStory / Ghosts), ինչպես նաև թողարկվեց 3 տեսահոլովակ։ Այս ալբոմը արժանացել է տարբեր քննադատների բավականին տարբեր գնահատականների, սկսած այնպիսի քննադատներից, որոնց կարծիքով ալբոմի վոկալային մասը թույլ էր, մինչ այնպիսիններ, որոնք համարում են, որ ալբոմը բավականին հաջողված էր և նույնիսկ նմանացնում էին այն Մերլին Մենսոնի երգերին։
2010 թվականի դրությամբ ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ, ինչը դարձնում է այս ալբոմը աշխարհում ամենաշատ վաճառվող ռեմիքս ալբոմը։ Ամբողջ աշխարհում ավելի քան 11 միլիոն օրինակ։