Born This Way, ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի երկրորդ ստուդիական ալբոմը։ Ալբոմը թողարկվել է 2011 թվականի մայիսի 23-ին Interscope Records լեյբլի կողմից։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Born This Way (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Լեդի Գագայի ստուդիական ալբոմ, Թողարկված ...
Born This Way |
---|
|
Լեդի Գագայի ստուդիական ալբոմ |
---|
Թողարկված | 23 մայիսի, 2011 |
---|
Ձայնագրված | 2010–11 |
---|
Ժանր | դենս-փոփ |
---|
Տևողություն | 61:08 |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Լեյբլ | Streamline, Kon Live, Interscope |
---|
Ռեժիսոր | DJ White Shadow, DJ Snake, Ֆերնանդո Գարիբեյ, Լեդի Գագա, Ռոբերտ Ջոն «Մեթ» Լանգ, Ջեփի Լորսեն, RedOne, Քլինթոն Սփարքս |
---|
Պրոդյուսեր | RedOne |
---|
Մասնագիտական ակնարկ |
---|
|
Լեդի Գագայի ալբոմների ժամանակագրություն |
---|
|
|
Սինգլներ Born This Way ալբոմից |
- «Born This Way»
Թողարկվել է՝ 11 փետրվարի, 2011
- «Judas»
Թողարկվել է՝ 15 ապրիլի, 2011
- «The Edge of Glory»
Թողարկվել է՝ 9 մայիսի, 2011
- «Yoü and I»
Թողարկվել է՝ 23 օգոստոսի, 2011
- «Marry the Night»
Թողարկվել է՝ 15 նոյեմբերի, 2011
|
|
Փակել
Արագ փաստեր Մասնագիտական վարկանիշ, Aggregate scores ...
Փակել
Երգերի ստեղծման ժամանակ Գագան համագործակցել է այնպիսի պրոդյուսերների հետ, ինչպիսիք են DJ White Shadow, RedOne, Fernando Garibay, սաքսոֆոնիստ Կլարեն Կլեմոնսը և կիթառահար Բրայան Մեյը։ Ալբոմի երգերի ժանրերը հիմնականում սինթի փոփ և դանս փոփ է, ինչպես նրա նախորդ ալբոմներում, բայց ձայնագրության մեջ ներառվել են այլ ժանրեր, որոնք նախկինում չեն եղել երգչուհու թողարկումների մեջ՝ էլեկտրո ռոք, տեխնո, հևի մետալ, դիսկո, հաուս և ռոքնռոլ[11]։ Երգերի տեքստերը բացահայտում են սեքսուալ ազատության, դավանականության, ազատության, ֆեմինիզմի և անհատականության մասին։ Չնայած որոշ կրոնական ակտիվիստների մեկնաբանություններին՝ ալբոմը դրական է գնահատվել քննադատների կողմից. նրանք հավանություն են տվել տարբեր ժանրերի խառնուրդին և Գագայի վոկալին։
«Born This Way»-ը առաջադրվել է «Գրեմմի»-ի 54-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա ալբոմ» (Գագայի երրորդ մրցանակը այդ անվանակարգում) և «Լավագույն վոկալային փոփ-ալբոմ» անվանակարգերում, բայց երկու անվանակարգերում էլ պարտվել է բրիտանացի երգչուհի Ադելի «21» ալբոմին[12]։
Ալբոմի անվանումը հայտարարվեց այն ժամանակ, երբ Գագան հաղթեց MTV Video Music Awards տարվա լավագույն տեսահոլովակ (անգլ.՝ MTV Video Music Award for Video of the Year) անվանակարգում[13], իսկ թողարկման ամսաթիվը հաստատվել է նրա Թվիթերյան պաշտոնական կայքէջում 2011 թվականի առաջին կեսգիշերին։ Առաջին շաբաթվա ընթացքում «Born This Way»-ը ընդգրկվել է աշխարհի տարբեր հիթ-շքերթներում՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականները, այդ թվում նաև Billboard 200-ում։ ԱՄՆ-ում առաջին յոթ օրվա ընթացքում վաճառվել է ալբոմի 1 108 000 օրինակ, իսկ ամբողջ աշխարհում 2 000 000 օրինակ, ինչը լավագույն արդյունքն է 2011 թվականի ընթացքում և լավագույններից մեկը այդ տասնամյակի ընթացքում։ Ցանցային Amazon խանութում, կապված հատուկ ակցիայի հետ, սկավառակը վաճառվել է 99 ցենտով։ Ակցիան տևել է մեկ օր և այդ ընթացքում վաճառվել է 440 000 օրինակ։ Համաշխարհային վաճառքը 2016 թվականի հունիսի 3-ի տվյալներով կազմել է ավելի քան 9 միլիոն օրինակ։ Born This Way (դարձել է հազարերորդ երգը, որը զբաղեցրել է հիթ-շքերթի առաջին հորիզոնականը[14]), Judas, The Edge of Glory և Yoü and I սինգլները հասան Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին տասնյակ։ «Born This Way» սինգլը նաև դարձել է ամենաշատ վաճառված սինգլը iTunes խանութի պատմության մեջ[15]։ Հինգերորդ սինգլ՝ «Marry the Night»-ը, դարձել է առաջին սինգլը Լեդի Գագայի կարիերայի ընթացքում, որը չի հասել Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին տասնյակին։ «Hair» պրոմոսինգլը հաջողություն է ունեցել 16 երկրներում, այդ թվում նաև Ամերիկայում, որտեղ զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։