Breda Mod. 30 (իտալ.՝ Fucile Mitragliatore Breda modello 30), Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա իտալական ձեռքի գնդացիր։ Ունեցել է մի շարք էական կառուցողական թերություններ։
Breda Mod. 30 | |
---|---|
Տեսակ | զենքի մոդել |
Ենթատեսակ | squad automatic weapon? |
Երկիր | Իտալիայի թագավորություն և Իտալիա |
Ծառայության ընդունման տարի | 1930 |
Պատերազմներ | Երկրորդ իտալա-եթովպական պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Արտադրող | Breda? |
Արտադրված է | 30 000 |
Փամփուշտի տեսակ | 6.5×52mm Mannlicher-Carcano? |
Պատմություն
1930 թվականին Breda ընկերությունն սկսել է Breda Mod. 30. գնդացրի թողարկումը։ Այն կշռում էր 10,4 կգ և ուներ նեցուկ, հրացանային կոթ և ատրճանակային բռնակ։ Աշխատանքի համակարգը եղել է երկու տեսա, որոնցից առաջինը գործել է կարճ փողի հետդարձի հաշվին, երկրորդը՝ վառոդային գազերի էներգիայի օգտագործման հաշվին։ Կրակելիս փողը հետ է գնում 12,7 մմ և կանգնում. կափարիչ նշանառում է և շարունակում շարժվել ետ։ Փակաղակը հարվածում էր ամորտիզատորին, վերադարձվող զսպանակի ազդեցության տակ սկսում է շարժվել առաջ, ապա տեղի է ունենում փամփուշտի մատակարարումը, փողը փակվում է և աշխատում է զարկանը։ Գնդացիրը կրակ է վարել միայն ավտոմատ ռեժիմով[1]։
Զենքի թերությունների թվում կարելի է նշել.
- Յուղի պահանջ փամփուշտների յուղման համար
- Փխրուն, փամփուշտները մատակարարելիս անհուսալի և դանդաղ լիցքավորվող 20-փամփուշտանի պահեստատուփեր,
- Արտադրության ցածր տեխնոլոգիականություն,
- Բռնակի բացակայություն արագ փոխվող փողի վրա, ինչը դժվարացնում է մարտական պայմաններում տաք փողի փոխարինումը,
- Փոքր արագաձգություն,
- Թույլ իտալական փամփուշտ (630 մ/վ), որը չի մշակվել հատուկ այս գնդացրի համար։ Իտալական բանակը պարզապես դրա համար օգտագործել է իր ստանդարտ բանակային հրացանային փամփուշտը։
Փամփուշտ
Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում իտալական բանակի կողմից կիրառված ունիտար փամփուշտը հզորությամբ մի փոքր գերազանցել է ժամանակակից միջանկյալ փամփուշտներին։
Օգտագործում
- Իտալիայի թագավորություն
- Գերմանիա - Breda Modello 30 6,5-միլիմետրանոց գնդացիրը եղել է վերմախտի սպառազինության մեջ MG 099(i) նշումով։ Breda Mod. 37 8-միլիմետրանոց հաստոցային գնդացիրը՝ MG 259(i) նշման ներքո։ 1944 թվականի աշնանը ֆոլքսշտուրմի ստեղծումից հետո՝ 1944 թվականի նոյեմբերի 29-ին, նրա գումարտակների սպառազինությանն են հանձնվել Breda Mod․ 30 ձեռքի 398 գնդացիրներ[2]։
- Սլովենիայի ազատագրական ճակատ[3]
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.