From Wikipedia, the free encyclopedia
C/1680 V1, նաև անվանվում է 1680 թվականի մեծ գիսաստղ, Կիրխի գիսաստղ, կամ Նյուտոնի գիսաստղ, հայտնի է նրանով, որ այն առաջին գիսաստղն էր, որը հայտնաբերվել է աստղադիտակի օգնությամբ։
C/1680 V1 (1680 V1, 1680 թվականի մեծ գիսաստղ, Կիրխի գիսաստղ, Նյուտոնի գիսաստղ) | |
---|---|
1680 թվականի մեծ գիսաստղը Ռոտերդամի վրա | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | նոյեմբերի 14, 1680 թ. (Գոտֆրիդ Կիրխի կողմից) |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 0.00622 ա. մ.[1][2] |
Ապոհելին | 889 ա. մ. |
Մեծ կիսաառանցք | 444 ա. մ. |
Էքսցենտրիսիտետ | 0,999986[1][2] |
Սիդերիկ պարբերություն | ~9,400 տարի[3] |
Թեքվածություն | 60.7° |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Մթնոլորտային տվյալներ |
Գիսաստղը հայտնաբերվել է Գոտֆրիդ Կիրխի կողմից 1680 նոյեմբերի 14-ին։ Այն դարձավ 17-րդ դարի ամենապայծառ գիսաստղերից մեկը, այն տեսանելի էր նույնիսկ ցերեկային ժամերին, և ուներ բավականին նշանակալի և երկար պոչ[4]։ 1680 թվականի նոյեմբերի 30-ին անցենելով Երկրից 0,42 ա.մ. հեռավորության վրա[5], անցավ իր չափազանց Արեգակին մոտ պերիհելիով (0,0062 ա. մ.) 1680 թվականի դեկտեմբերի 18-ին, և հասավ պայծառության առավելագույն արժեքին նույն ամսվա 29-ին[2][5]։ Այն վերջին անգամ դիտարկվել է 1681 թվականի մարտի 19-ին[1], երբ այն գտնվում էր մոտ 253 ա. մ. հեռավորության վրա Արեգակից[6]։
Չնայած գիսաստղը հայտնաբերվել է Կիրխի կողմից և անվանվել նրա անունով, այն անկախ Կիրխից հայտնաբերել է նաև իսպանացի ճիզվիտ Էուսեբիո Կինոն, և գծել է նրա հետագիծը։ Կինոն սկսել է դիտարկել գիսաստղը 1680-ի վերջում Կադիս քաղաքում։ Իր դեպի Մեխիկո կատարած ճանապարհորդությունից հետո, Կինոն հրատարակեց «Exposisión [sic] astronómica de el cometa» (Մեխիկո, 1681) աշխատությունը, այս գիսաստղի մասին։ Այս աշխատությունը մեկն է այն գիտական աշխատություններից, որոնք հրատարակել են եվրոպացի գիտնականների «Նոր աշխարհում»[7]։
Չնայած այս գիսաստղը միանշանակ մերձարեգակնային գիսաստղ էր, այն հավանաբար չէր հանդիսանում Կրեյցի խմբի անդամ[8]։ Բացի իր նշանակալի տեսքից, այս գիսաստղը ուշագրավ է նաև նրանով, որ Իսահակ Նյուտոնը այն օգտագործել է Կեպլերի օրենքները ստուգելու և հաստատելու համար[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.