From Wikipedia, the free encyclopedia
Chuck Taylor All-Star (նաև «կոնվերսներ», Converse All-Star), «Converse» ապրանքանիշի հայտնի սպորտային կոշիկներ, որը հիմնադրել է Մարկուս Միլլս Կոնվերսը (անգլ.՝ Marquis Mills Converse) 1908 թվականին։ Այս սպորտային կոշիկներն առաջին անգամ հայտնվեցին բասկետբոլի խանութներում 1917 թվականին, այդ ժամանակ նրանք պարզապես կոչվում էին All-Star: Սկզբում սպորտային կոշիկներն առանձնապես հայտնի չէին, քանի դեռ բասկետբոլիստ Չակ Թեյլորը չնկատեց դրանք։ Նա բառացիորեն հիացավ Converse-ի դիզայնով և շուտով ակտիվ մասնակցություն ունեցավ նրանց գովազդային արշավին։ Մարզակոշիկները վերամշակվեցին, անունը փոխեցին՝ դարձնելով Chuck Taylor All-Star, իսկ բասկետբոլիստի ստորագրությունն ավելացվեց կոշիկի կողային մասում։
Սպորտային կոշիկները թողարկվում են տարբեր գույներով ու ձևով (ցածր, միջին, բարձր) և տարբեր նյութերից՝ բացի սովորական գործվածքից, կան կաշվե, զամշի, վինիլ, ջինսե և նույնիսկ կանեփից «կոնվերսներ»։ Կան նաև սպորտային կոշիկների մոդելներ՝ առանց կոշկաքուղերի, որոնց դիզայնը մշակել է Չակ Թեյլորը մահից կարճ ժամանակ առաջ՝ 1969 թվականին։ Ի տարբերություն այլ սպորտային կոշիկների՝ ներբանը պատրաստված է վուլկանացված ռետինից, իսկ վերին մասը՝ գործվածքից, երբեմն՝ կաշվից[1]։
Converse կեդերը համարվում են փանկ մշակույթի հատկանիշ։ 1970-ական թվականներին կրում են բազմաթիվ փանկ խմբերի անդամներ, օրինակ՝ Ramones և Blondie խմբերի անդամները։ Նրանք կրկին հայտնի դարձան 1990-ական թվականներին, այս անգամ գրանժի երկրպագուների շրջանում։ Ներկայումս հայտնի է տարբեր ենթամշակույթների շրջանում։
Ներբանի վրա երկու անցք ծառայում են լրացուցիչ կապանքների համար, որն ապահովում է ոտքի ավելի ամուր տեղավորում, ինչը նվազեցնում է մարզիկի վնասվածքի հավանականությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.