![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/10/Cirque_du_Soleil2.jpg/640px-Cirque_du_Soleil2.jpg&w=640&q=50)
Cirque du Soleil
From Wikipedia, the free encyclopedia
«Cirque du Soleil» (ֆր.՝ Սիրկ դյու սոլեյ - «Արևի կրկես») կանադական ընկերություն, որն աշխատում է ժամանցային ոլորտում և իր գործունեությունը բնութագրում է որպես «կրկեսային մշակույթի և փողոցային ներկայացումների գեղարվեստական համակցություն»։ Հիմնադրվել է 1984 թվականին՝ Գի Լաբերտեի և Ժիլեմ Սենտ Կուրայի կողմից՝ Մոնրեալում (Կանադա)։ Կրկեսը հայտնի է նրանով, որ հաստատապես հրաժարվել է իր ներկայացումներում կենդանիների մասնակցությունից, ինչպես նաև՝ իր համադրական ներկայացումներով, որոնցում կրկեսային վարպետությունը միավորվում է երաժշտության, հետաքրքիր դիզայնի և պարարվեստի հետ։ Համարվում է, որ այն նոր կյանք է տվել կրկեսային արվեստին։
![]() | |
Տեսակ | Կրկես, մեդիա ընկերություն և հավաքածու |
Երկիր | ![]() |
Սեփականատեր | TPG? |
Հիմնադրված է | 1984 |
Հիմնադիր | Guy Laliberté?, Gilles Ste-Croix? և Daniel Gauthier? |
Պարգևներ | |
Իրադարձություններ | անանկություն[2] |
Պաշտոնական կայք |
Ընկերությունն ունի շուրջ 4 հազար մարդ, որոնք աշխատում են տարբեր խմբերում, ինչը հնարավորություն է տալիս ներկայացումներ ունենալ միաժամանակ տարբեր քաղաքներում։ Կրկեսախմբի հիմնական մասը ներկայացում է տալիս Լաս Վեգասում, շրջիկ մասը տարբեր շոուներով շրջագայում է աշխարհի տարբեր երկրներում՝ ելույթ ունենալով ինչպես ժամանակավոր վրանային կրկեսներում (շապիտո), այնպես էլ մշտական կրկեսներում, թատերական բեմերում, համերգային սրահներում։ Կրկեսի տարեկան շահույթը հասնում է 600 միլիոն դոլարի։
Կրկեսի հետ համագործակցել են կոմպոզիտոր Ռենե Դյուպերեն, ռեժիսոր Ռոբեր Լեպաժը, մոդելագործ Տիերի Մյուգլերը։ Երկար տարիներ կրկեսի բեմադրող ռեժիսորն է Պավել Բրյունը (անգլ.՝ Pavel Brun), պարուսույցը՝ Դեբրա Լին Բրաունը (անգլ.՝ Debra Lynne Brown):