d-քվարկ
From Wikipedia, the free encyclopedia
d-քվարկ, ներքև-քվարկ (նշանակումը՝ d, անգլ.՝ down ներքև), տարրական մասնիկ, երկրորդ ամենաթեթև քվարկը, նյութի հիմնական բաղկացուցիչ։ u-քվարկի հետ միասին ատոմական միջուկների մտնում է նեյտրոնների (մեկ վերև քվարկ, երկու ներքև քվարկ) և պրոտոնների (երկու վերև քվարկ, մեկ ներքև քվարկ) կազմության մեջ։ Պատկանում է առաջին սերնդին, էլեկտրական լիցքը −1⁄3 e է, զանգվածը՝ 4.8 ՄէՎV/c2[1]։ Մյուս քվարկների նման d-քվարկը նույնպես սպինով 1/2 ֆերմիոն է և մասնակցում է բոլոր չորս հիմնարար փոխազդեցություններին՝ գրավիտացիային, էլեկտրամագնիսականությանը, թույլ և ուժեղ փոխազդեցություններին։ Ներքև-քվարկի հակամասնիկը d-հակաքվարկն է (ներքև-հակաքվարկ, անգլիալեզու գրականության մեջ երբեմն կոչվում է «հականերքև քվարկ» կամ «հականերքև»), որը տարբերվում է նրանից միայն որոշ հատկությունների մեծությունների նշանով։
Ենթադաս | քվարկ և տարրական մասնիկներ |
---|---|
Տեսակ | ներատոմային մասնիկ |
Կազմություն | Տարրական մասնիկ |
Վիճակագրություն | Ֆերմիոնային |
Սերունդ | Առաջին |
Հիմնարար փոխազդեցություններ | Էլեկտրամագնիսականություն Ձգողականություն Թույլ Ուժեղ |
Նշանակումը | d |
Հակամասնիկ | d-հակաքվարկ |
Տեսություն | Մարի Գել-Ման (1964) Ջորջ Ցվայգ (1964) |
Հայտնագործում | 1968 թ., SLAC |
Զանգված | 4.8 ՄէՎ/c2[1] |
Կյանքի տևողություն | Կայուն կամ u-քվարկ + էլեկտրոն + էլեկտրոնային հականեյտրինո |
Էլեկտրական լիցք | -1⁄3 e |
Սպին | 1⁄2 |
Զույգություն | 1 |
Մոնտե Կարլո դրույթով համար | 1 |
d-քվարկի գոյությունը (u-քվարկի և տարօրինակ քվարկի հետ միասին) կանխատեսել են Մարի Գել-Մանը և Ջորջ Ցվեյգը 1964 թ.՝ բացատրելու համար հադրոնների դասակարգման ութական ճանապարհը։ Ներքև քվարկն առաջին անգամ փորձնականորեն հայտնաբերվել է 1968 թ. Ստանֆորդի գծային արագացուցչային կենտրոնում։