ELBO
From Wikipedia, the free encyclopedia
ELBO կամ Hellenic Vehicle Industry (հունարեն՝ Ελληνική Βιομηχανία Οχημάτων Α.Β.Ε.; ΕΛΒΟ), հունական բազմապրոֆիլ ավտոարտադրող ընկերություն, թողարկում է ավտոմեքենաներ, ավտոբուսներ ինչպես իր արտադրության, այնպես էր արևմտաեվրոպական տարբեր ընկերությունների արտոնագրով, թողարկում է նաև ռազմական մեքենաներ և տանկեր։ Հիմնադրվել է 1972 թվականին Սալոնիկ քաղաքում։
ELBO | |
---|---|
Տեսակ | ավտոմեքենա արտադրող և commercial vehicle manufacturer? |
Հիմնադրված է | 1972 |
Վայր | Sindos |
Երկիր | Հունաստան |
Արդյունաբերություն | ավտոմոբիլային արդյունաբերություն |
Կայք | elvo.gr |
ELBO vehicles Վիքիպահեստում |
Ավտոբուսների արտադրության նպատակաուղղվածությունը Հունաստանում տրանսպորտային միջոցների խնդիրները լուծելն է, հիմնականում դրանք համեմատաբար պարզ մեքենաներ են նախատեսված ինչպես մարդաշատ կամ մեծ քաղաքներում, այպես էլ փոքր քաղաքներում շահագործման համար։
Ընկերության արտադրանքները մտնում են Հունաստանի բանակի կազմի մեջ։ Ընկերության արտադրանքներից է Կենտավրոս հետևակի մարտական մեքենան։
2019 թվականին Հունաստանի կառավարությունը հայտարարեց միջազգային մրցույթ՝ Hellenic Vehicle Industry-ի բաժնեմասը վաճառելու համար[1]։ 2020 թվականին ընկերությունը վաճառվեց իսրայելական համատեղ կոնցեռն ընկերությանը, որը ներառում է Plasan Sasa Ltd-ն, Naska Industries – SK Group-ը և նաև հույն գործարար Արիստիդիս Գլինիսը։ Աղբյուրների համաձայն, հայտարարվել է, որ իսրայելական կոնցեռնը համարվում է ամենաբարձր գնորդը ELBO-ի ակտիվների վաճառքի հրապարակային մրցույթում[2], և իսրայելական ընկերությունը պարտավորվել է 95-ից մինչև 135 միլիոն եվրո ներդնել ELBO-ում առաջիկա հինգ տարիների ընթացքում։
Գնման գործընթացը ավարտվել է 2021 թվականի փետրվարի 14-ին[3], իսրայելական կոնցեռնը ստանձնել է ELBO մեքենաների արտադրության վերահսկողությունը։