ալբոմ From Wikipedia, the free encyclopedia
Exodus (ոճավորված որպես EXODUS), հարավկորեա-չինական EXO բոյ բենդի երկրորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2015 թվականի մարտի 30-ին S.M. Entertainment-ի և տարածող KT Music-ի կողմից[1]։ Այն խմբի առաջին ամբողջական թողարկումն է XOXO-ից (2013) հետո, ինչպես նաև խմբի առաջին թողարկումը խմբի նախկին անդամների՝ Քրիսի և Լուհանի դատական հայցերից հետո, այդ ժամանակ խումբը ներկայանում էր 10 անդամներով[2]։ «Exodus» ալբոմը վերջին թողարկումն էր, որին մասնակցել է Թաոյն, մինչ նա լքել է խումբը և հայց է ներկայացրել S.M. Entertainment-ի դեմ՝ պահանջելով դադարեցնել պայմանագիրը։ Ալբոմի գլխավոր «Call Me Baby» սինգլը ներկայացվել է ալբոմի թողարկումից երկու օր առաջ, իսկ երաժշտական հոլովակը թողարկվել է 2015 թվականի մարտի 31-ին։
Exodus | ||||
---|---|---|---|---|
EXO-ի Թվային ալբոմ | ||||
Թողարկված | 30 մարտի 2015 թվական (վերաթողարկվել՝ 3 հունիսի 2015) | |||
Ձայնագրված | 2014-15, S.M. Studios, Սեուլ | |||
Ժանր | Քեյ փոփ Պարային R&B | |||
Տևողություն | 37:14 53:03 (վերաթողարկված ալբոմ) | |||
Լեզու | Կորեերեն Չինարեն | |||
Լեյբլ | S.M. Entertainment KT Music | |||
Պրոդյուսեր | Լի Սու Ման | |||
EXO-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Հունիսի 3-ին ալբոմը ձևափոխվել է և վերաթողարկվել է Love Me Right անվանումով, որը ներառում էր չորս նոր երգեր, ներառյալ համանուն սինգլը։ Ալբոմի երկու տարբերակներով EXO-ն դարձել է կարճ ժամանակահատվածում ամենաշատ վաճառքների քանակով քեյ փոփ կատարողը, վաճառելով ավելի քան մեկ միլիոն օրինակ մեկ ամսում[3]։[Ն 1]
Մինչ ալբոմի թողարկումը, S.M. Entertainment-ը անցկացրել է մամլո ասուլիս, որին ներկա են գտնվել խմբի բոլոր անդամները, բացի Լեյից, ով այդ ժամանակ Չինաստանում էր՝ կենտրոնանալով իր առաջիկա նոր ֆիլմի վրա։ Չնայած նրան, որ նա չի կարողացել ներկա գտնվել մամլո ասուլիսին, ավելի ուշ նա ներողություն է խնդրել տեսազանգով, ասելով. «Ես իսկապես ցավում եմ։ Ես շատ էի ցանկանում տեսնել բոլորին։ Ես նույնպես կարոտում եմ խմբի բոլոր անդամներին։ Մենք ցույց կտանք կատարյալ կերպար այս վերադարձի համար։ Խնդրում եմ, ակնկալեք դա։»[5]
Սուհոն նաև հայտարարել է, որ երբեք չի մտածել վաճառքի մասին ալբոմի թողարկումից հետո, այլ միայն ցանկացել է նվիրել նոր երաժշտություն խմբի երկրպագուներին[6]։ Նա ասել է, որ միակ բանը, որ եկել է խմբի բոլոր անդամների մտքին, դա այն է, որ ալբոմը նախատեսված է ունկնդիրների համար, որպեսզի լսելիս հաճույք ստանան։ Նա նաև եկավ այն եզրակացությանը, որ այն կդառնա նոր սկիզբ EXO-ի համար, խմբի նախկին անդամների՝ Քրիսի և Լուհանի դատական հայցերից հետո, և որ անդամները ցույց են տալու ավելի վառ, ավելի նոր կողմերը իրենց երկրպագուներին։
Ալբոմում ներկայացված են այնպիսի կատարողների խոսքեր, ինչպիսին է Թեդի Ռիլեյը, ինչպես նաև Ջոնգհյունը SHINee խմբից, ով «Playboy» երգի խոսքերի հեղինակն է։ Կա 10 երգ, որոնք ընդգրկում են մի շարք -ժանրեր, այդ թվում պարային, R & B և բալլադներ[7]։
EXO-ն հայտարարել է, որ թողարկվելու են 20 տարբեր շապիկներ ալբոմի համար, ինչպես համացանցում, այնպես էլ ֆիզիկական տարբերակներով։ Յուրաքանչյուր անդամ ներկայացվելու է կորեական և չինական տարբերակների ալբոմների շապիկներին։ Կորեական տարբերակը գունավորված էր ոսկեգույնով, իսկ չինականը՝ արծաթագույնով։ Երբ բոլոր ալբոմները միացնում են իրար ստացվում է խմբի նոր լոգոն[8]։
S.M. Entertainment-ի կարծիքով, «Exodus»-ի նախնական պատվերները հասել են 502,440 կրկնօրինակի (321,200՝ կորեական և 181,240՝ չինական), արդեն գերազանցելով կես միլիոն պատվերը[9]։
Երկրի ներսում կորեական տարբերակը գլխավորել է Gaon Weekly Chart հիթ շքերթը չորս շաբաթ շարունակ, իսկ չինական տարբերակը եղել է երկրորդ հորիզոնականում։ Երկու տարբերակներն էլ զբաղեցրել են առաջին և երկրորդ հորիզոնականը մինչև թողարկման երրորդ շաբաթը[10]։ Ավելի ուշ, «Love Me Right» ալբոմի կորեական տարբերակի վերաթողարկված տարբերակը գլխավորել է հիթ շքերթը երկու շաբաթ շարունակ[11]։ «Exodus» ալբոմը դարձել է ամենավաճառվող ալբոմը 2015 թվականի առաջին եռամսյակում, ընդամենը թողարկումից երկու օր անց՝ մարտի 30-ին[12]։
Ճապոնիայում երկու ալբոմներն էլ հայտնվել են Oricon Weekly Chart Chart հիթ շքերթի տասնյակում, զբաղեցնելով չորրորդ (կորեական) և յոթերորդ (չինական) հորիզոնականները[13]։
Ալբոմի համակցված տարբերակը վաճառվել է 6000 օրինակով ԱՄՆ-ում, և զբաղեցրել է 95-րդ հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթը, թողարկման սկզբի շաբաթում[14][15]։ Ալբոմը նաև գլխավորել է Billboard World Albums Chart հիթ շքերթը թողարկման օրը՝ 2015 թվականի ապրիլի 18-ին և մնացել է առաջին տասնյակում վեց շաբաթ շարունակ[16]։
«Exodus» ալբոմը եղել է ամենշաբաթյա ամենավաճառված ալբոմը ամբողջ աշխարհում՝ ընդհանուր առմամբ վաճառելով 303 000 օրինակ առաջին շաբաթում[17]։ «Love Me Right» ալբոմի համակցված տարբերակի վաճառքի նախնական տվյալներով, ալբոմը գերազանցել է մեկ միլիոնը ամբողջ աշխարհում[18][19]:՞
S.M. Entertainment թողարկել է«First Love» երգը ՅուԹյուբում, որպեսզի գրավի երկրպագուների ուշադրությունը։ Խմբի անդամների խոսքերով՝ այն նվեր էր երկրպագուներին, որոնք համբերությամբ սպասում էին և բախվել են խնդիրների և պայքարի, որոնց բախվում է խումբը, միևնույն ժամանակ աջակցելով նրանց իրենց գործունեությամբ։ Երգը ներբեռնվել է երաժշտության փոխանակման կայքեր, բայց 10 ժամ ներբեռնումներից հետո այն փակվել է։
Ալբոմի գլխավոր սինգլը՝ «Call Me Baby»-ին թողարկվել է 2015 թվականի մարտի 28-ին, որին հաջորդում են երկու տարբերակների (կորեական և չինական) տեսահոլովակները, որոնք թողարկվել են երեք օր անց մի քանի ԶԼՄ-ներով[20]։ Սինգլի կորեական տարբերակը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Gaon Singles Chart հիթ շքերթում, իսկ չինական տարբերակը՝ 36-րդ[21][22]։ Այն նաև ընդգրկվել է Canadian Hot 100 հիթ շքերթում մեկ շաբաթում՝ 2015 թվականի ապրիլի 25-ին, առաջնաելույթ անելով և հասնելով 98-րդ հորիզոնականին[23]։ Թողարկման պահից «Call Me Baby» սինգլը վաճառել է 826 000 կրկնօրինակ Հարավային Կորեայում,[Ն 2] և 831,000ամբողջ աշխարհում[25]։
«Love Me Right» կորեական տարբերակը, վերաթողարկված ալբոմի գլխավոր երգն է, որը գլխավորել է Gaon Singles Chart հիթ շքերթը, դառնալով խմբի երկրորդ հիթը հայրենիքում "December, 2014 (The Winter's Tale)" երգից հետո[26]։ Այն վաճառել է մոտ 625.000 կրկնօրինակ Հարավային Կորեայում:[Ն 3]
Ալբոմի «El Dorado» և «Beautiful» երգերը ավելի վաղ օգտագործվել են, երբ S.M. Entertainment-ը թողարկում էր թիզերներ խմբի անդամների համար։ Այն երգերը, որոնք օգտագործվել են, եղել են միայն կարճ հատվածներ և տեսահոլովակներ այդ երգերով, որոնք չունեին բառեր։ "El Dorado" երգը օգտագործվել է Չանյոլի թիզերում, իսկ "Beautiful" երգի ներքո ներկայացել են Լեյը, Բեքհյոնը և Չենը[28][29]։
EXO-ն իր վերադարձն է նշել ելույթ ունենալով «Call Me Baby» երգով M! (Mnet) Countdown հեռուստաշոուի ժամանակ, որտեղ նրանք ներկայացրել են իրենց եռանդուն բեմադրությունը բեմի տարբեր հատվածներում։ Սինգլի հետ միասին խումբը նաև կատարել է «My Answer» երգը M! Countdown և Music Bank (KBS) շոուների ժամանակ, և գլխավոր երգը Show! Music Core (MBC) և The Music Trend (SBS) շոուների ժամանակ[30][31][32][33]։ EXO-ն ստացել է իր առաջին մրցանակը The Music Trend շոուի ժամանակ, որը ցուցադրվել է 2015 թվականի ապրիլի 5-ին[34]։
Խմբի նոր ալբոմի գովազդումը ավարտվել է խմբի ելույթով 2015 թվականի ապրիլի 28-ին՝ The Show (SBS MTV) շոուի ժամանակ[35]։ Ընդհանուր առմամբ EXO-ն ստացել է 18 երաժշտական շոուի մրցանակ "Call Me Baby" երգի համար, սահմանելով նոր ռեկորդ, որը նախկինում պատկանում էր խմբի «Growl» (14 մրցանակ) երգին[36]։
※ Թավատառով գրվածները ալբոմի սինգլներն են։
Exodus (կորեական տարբերակ)[37] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տեքստ | Երաժշտություն | Թարգմանված վերնագիր | Տևողություն | ||||
1. | «Call Me Baby» | Ջո Յուն Կյունգ, 8 հունվարի (Jam Factory), Կիմ Դոնգ Հյուն | Թեդի Ռիլեյ, DOM, Լի Հյուն Սունգ, J.SOL, Դանթե Ջոհնսոն | 3:31 | |||||
2. | «Transformer» | Քենզի | Քենզի, The Stereotypes | 3:47 | |||||
3. | «시선 둘, 시선 하나 (What If…)» (Siseon Dul, Siseon Hana) | Սո Ջի Ըմ | The Underdogs, Պատիրկ "Ջ. Քյու" Սմիթ, Dewain Whitmore, Adonis Shropshire | Two Gazes, One Gaze (What If…) | 4:19 | ||||
4. | «My Answer» (երգում են՝ Բեքհյոնը, D.O.-ն, և Սուհոն) | Լի Ջուն Հյունգ | Լի Ջու Հյունգ | 3:33 | |||||
5. | «Exodus» | Ջո Յուն Կյունգ | Ալբի Ալբերթսոն, Յուկա Օտսուկի, Ֆաբիան Սթրանգլ | 3:20 | |||||
6. | «El Dorado» | Սո Ջի Ըմ, Լի Յու Ջին | Լիմ Կվանգ Ուկ, Mage, Chase | 3:59 | |||||
7. | «Playboy» | Ջոնգհյուն | Ջոնգհյուն, Wefreaky | 3:32 | |||||
8. | «Hurt» | Սո Ջունգ | Ալբի Ալբերթսոն | 3:39 | |||||
9. | «유성우 (Lady Luck)» (Yuseong-u) | Ջո Յուն Կյունգ | Command Freaks, Անդրեաս Սթոն Ջոհանսոն | Meteor Shower (Lady Luck) | 3:33 | ||||
10. | «Beautiful» | Լի Չե Յուն (Jam Factory) | Թեդի Ռիլեյ, DOM, Ռիչարդ Գարսիա, Դանթե Ջոհնսոն, Labyron Walton | 4:03 | |||||
37:16 |
Exodus (Չինական տարբերակ)[38] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տեքստ | Երաժշտություն | Translated title | Տևողություն | ||||
1. | «Call Me Baby (叫我)» (Jiào Wǒ) | 代岳东 | Թեդի Ռիլեյ, DOM, Լի Հյուն Սունգ, J.SOL, Դանթե Ջոհնսոն | Call Me | 3:31 | ||||
2. | «Transformer (变形女)» (Ավանդական չինարեն. 變形女; Pinyin. Biànxíng Nǚ) | T-Crash | Քենզի, The Stereotypes, Ray McCullough | Transformative Girl | 3:47 | ||||
3. | «What If… (两个视线, 一个视线)» (Ավանդական չինարեն. 兩個視線, 一個視線; Pinyin: Liǎnggè Shìxiàn, Yígè Shìxiàn; D.O.-ի հետ) | 黄贞颖 Annakid | The Underdogs, Պատրիկ "Ջ. Քյու" Սմիթ, Dewain Whitmore, Adonis Shropshire | Two People's Lines of Sight, A Person's Line of Sight (What If...) | 4:18 | ||||
4. | «My Answer (我的答案)» (Wǒ de Dá'àn; երգում են՝ Չենը, Լեյը, և D.O-ն.) | 代岳东 | Լի Ջու Հյունգ | My Answer | 3:33 | ||||
5. | «Exodus (逃脱)» (Ավանդական չինարեն. 逃脫; Pinyin: Táotuō) | 周炜杰 | Ալբի Ալբերտսոն, Յուկա Օտսուկի, Ֆաբիան Սթրանգլ | Escape | 3:19 | ||||
6. | «El Dorado (黄金国)» (Ավանդական չինարեն. 黃金國; Pinyin: Huángjīnguó) | 王雅君 (Վանգ Յա Ջուն) | Լիմ Կվանգ Ուկ, Mage, Chase | El Dorado | 3:59 | ||||
7. | «Playboy (坏男孩)» (Ավանդական չինարեն. 壞男孩; Pinyin: Huài Nánhái; D.O.-ի հետ) | 王雅君 | Ջոնգհյուն, Wefreaky | Bad Boy | 3:32 | ||||
8. | «Hurt (伤害)» (Ավանդական չինարեն. 傷害; Pinyin: Shānghài) | 周炜杰 | Ալբի Ալբերտսոն | Hurt | 3:39 | ||||
9. | «流星雨 (Lady Luck)» (Liúxīngyǔ; D.O.-ի հետ) | 黄贞颖 Annakid | Command Freaks, Անդրեաս Սթոն Ջոհանսոն | Meteor Shower (Lady Luck) | 3:33 | ||||
10. | «Beautiful (美)» (Měi; Բեքհյոնի հետ) | 周禹成 | Թեդի Ռիլեյ, DOM, Ռիչարդ Գարսիա, Դանթե Ջոհնսոն, Labyron Walton | Beautiful | 4:03 | ||||
37:21 |
Love Me Right - (Կորեական տարբերակ)[39] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տեքստ | Երաժշտություն | Translated title | Տևողություն | ||||
1. | «Love Me Right» | Օ Յու Ոն (Jam Factory), Կիմ Դոնգ Հյուն | iDR, Nermin Harambasis, Courtney Woolsey, Պիտեր Թամբակիս, Ռյան Ս. Ջհուն, Jarah Lafayette Gibson | 3:25 | |||||
2. | «Tender Love» | Gaeko | Gaeko, Լիմ Կվնագ Ուկ, Ռյան Կիմ, Mistazo, Dauri, Chase | 3:36 | |||||
3. | «Call Me Baby» | Ջո Յուն Կյունգ, January 8th (Jam Factory), Կիմ Դոնգ Հյուն | Թեդօ Ռիլեյ, DOM, Լի Հյուն Սունգ, J.SOL, Դանթե Ջոհնսոն | 3:31 | |||||
4. | «Transformer» | Քենզի | Քենզի, The Stereotypes, Ray McCullough | 3:47 | |||||
5. | «시선 둘, 시선 하나 (What If…)» (Siseon Dul, Siseon Hana) | Սո Ջի Ըմ | The Underdogs, Պատրիկ "J. Que" Սմիթ, Dewain Whitmore, Adonis Shropshire | Two Gazes, One Gaze (What If…) | 4:18 | ||||
6. | «My Answer» (երգում են՝ Բեքհյոնը, D.O.-ն, և Սուհոն) | Լի Ջու Հյունգ | Լի Ջու Հյունգ | 3:33 | |||||
7. | «Exodus» | Ջո Յուն Կյունգ | Ալբի Ալբերտսոն, Յուկա Օտսուկի, Ֆաբիան Սթրանգի | 3:19 | |||||
8. | «El Dorado» | Սո Ջի Ըմ, Լի Յու Ջին | Լիմ Կվանգ Ուկ, Mage, Chase | 3:59 | |||||
9. | «Playboy» | Ջոնգհյուն | Ջոնգհյուն, 위프리키 | 3:32 | |||||
10. | «First Love» | Iseuran | Սեդրիկ "Dabenchwarma" Սմիթ, Քեյնոն Մուր, Հենրի Հիլ, Ահմադ Ռուսսել, Քաթերին Ան, Դանի Ջոնս, Zev Perilman | 4:02 | |||||
11. | «Hurt» | 100% Սո Ջունգ | Ալբի Ալբերտսոն | 3:39 | |||||
12. | «유성우 (Lady Luck)» (Yuseong-u) | Ջո Յուն Կյունգ | Command Freaks, Անդրեաս Սթոն Ջոհանսոն | Meteor Shower (Lady Luck) | 3:33 | ||||
13. | «Beautiful» | Լի Չե Յուն (Jam Factory) | Թեդի Ռիլեյ, DOM, Ռիչարդ Գարսիա, Դանթե Ջոհնսոն , Labyron Walton | 4:03 | |||||
14. | «약속 (EXO 2014)» (Yaksok) | Չեն, Չանյոլ, Լեյ | Լեյ, Deez | Promise (EXO 2014) | 4:46 | ||||
53:10 |
Love Me Right - Վերաթողարկված ալբոմ (չինական տարբերակ)[40] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տեքստ | Երաժշտություն | Translated title | Տևողություն | ||||
1. | «Love Me Right (漫遊宇宙)» | Օ Յու Ոն (Jam Factory), Կիմ Դոնգ Հյուն, Իմ Հուն Յուփ | iDR,Nermin Harambasic, Courtney Woolsey, Պիտեր Թամբակիս, Ռյան Ս. Ջհուն, Ջարահ Լաֆայեթե Գիբսոն | Roaming the Universe | 3:25 | ||||
2. | «Tender Love (就是愛)» | Gaeko, 王雅君 (Վանգ Յա Ջուն) | Gaeko, Լիմ Կվանգ Ուկ, Ռյան Կիմ, Mistazo, Dauri, Chase | This Is Love | 3:36 | ||||
3. | «Call Me Baby (叫我)» (Jiào Wǒ) | 代岳东 | Թեդի Ռիլեյ, DOM, Լի Հյու Սունգ, J.SOL, Դանթե Ջոհնսոն | Call Me | 3:31 | ||||
4. | «Transformer (变形女)» (Ավանդական չինարեն. 變形女; Pinyin: Biànxíng Nǚ) | T-Crash | Քենզի, The Stereotypes, Ray McCullough | Transformative Girl | 3:47 | ||||
5. | «What If… (两个视线, 一个视线)» (Ավանդական չինարեն. 兩個視線, 一個視線; Pinyin: Liǎnggè Shìxiàn, Yígè Shìxiàn D.O.-ի հետ) | 黄贞颖 Annakid | The Underdogs, Պատրիկ "Ջ. Քյու" Սմիթ, Dewain Whitmore, Adonis Shropshire | Two People's Lines of Sight, A Person's Line of Sight (What If...) | 4:18 | ||||
6. | «My Answer (我的答案)» (Wǒ de Dá'àn; երգում են՝ Չենը, Լեյը, և D.O.-ն) | 代岳东 | Լի Ջու Հյունգ | My Answer | 3:33 | ||||
7. | «Exodus (逃脱)» (Ավանդական չինարեն. 逃脫; Pinyin: Táotuō) | 周炜杰 | Ալբի Ալբերտսոն, Յուկա Օտսուկի, Ֆաբիան Սթրանգլ | Escape | 3:19 | ||||
8. | «El Dorado (黄金国)» (Ավանդական չինարեն. 黃金國; Pinyin: Huángjīnguó) | 王雅君 | Լիմ Կվանգ Ուկ, Mage, Chase | El Dorado | 3:59 | ||||
9. | «Playboy (坏男孩)» (Ավանդական չինարեն. 壞男孩; Pinyin: Huài Nánhái; D.O.-ի հետ) | 王雅君 | Ջոնգհյուն, 위프리키 | Bad Boy | 3:32 | ||||
10. | «First Love (初戀)» | Iseuran, Ջու Ու Սունգ | Սեդրիք "Dabenchwarma" Սմիթ, Քեյնոն Մուր, Հենրի Հիլ, Ահմադ Ռուսսել, Քեթերին Ան, Դաննի Ջոնս, Zev Perilman | First Love | 4:02 | ||||
11. | «Hurt (伤害)» (Ավանդական չինարեն. 傷害; Pinyin: Shānghài) | 周炜杰 | Ալբի Ալբերտսոն | Hurt | 3:39 | ||||
12. | «流星雨 (Lady Luck)» (Liúxīngyǔ; D.O.-ի հետ) | 黄贞颖 Annakid | Command Freaks, Անդրեաս Սթոն Ջոհանսսոն | Meteor Shower (Lady Luck) | 3:33 | ||||
13. | «Beautiful (美)» (Měi; Բեքհյոնի հետ) | 周禹成 | Թեդի Ռիլեյ, DOM, Ռիչարդ Գարսիա, Դանթե Ջոհնսոն, Labyron Walton | Beautiful | 4:03 | ||||
14. | «約定 (EXO 2014)» | Չեն, Լեյ | Լեյ, Deez | Promise (EXO 2014) | 4:46 | ||||
53:10 |
Կորեական և չինական տարբերակներ
Հիթ շքերթ | Զբաղեցրած հորիզոնական | Վաճառքներ | |||
---|---|---|---|---|---|
Exodus (Կորեական) |
Exodus (Չինական) |
Love Me Right (Կորեական) |
Love Me Right (Չինական) | ||
Հարավային Կորեա Gaon ամենշաբաթյա ալբոմների հիթ շքերթ | 1[41] | 2[41] | 1[42] | 2[42] | |
Հարավային Կորեա Gaon ամենամսյա ալբոմների հիթ շքերթ | 1[45] | 2[45] | 1[46] | 2[46] | |
Հարավային Կորեա Gaon 2015 ամենամյա ալբոմների հիթ շքերթ | 1 | 4 | 3 | 11 | |
Ճապոնիա Oricon ամենշաբաթյա ալբոմների հիթ շքերթ | 4[13] | 7[13] | 9 | 14 | |
Ճապոնիա Oricon ամենամսյա ալբոմների հիթ շքերթ | 23[47] | 46[47] | — | — |
Համակցված տարբերակ
Մրցանակաբաշխություն | Առաջադրված
աշխատանք |
Կատեգորիա | Արդյունք |
---|---|---|---|
Golden Disk Awards | EXODUS | Disk Bonsang | Հաղթանակ |
Disk Daesang | Հաղթանակ | ||
Call Me Baby | Digital Bonsang | Առաջադրված | |
MelOn Music Awards | EXODUS | Տարվա ալբոմ | Հաղթանակ |
Call Me Baby | Տարվա երգ | Առաջադրված | |
Mnet Asian Music Awards | Call Me Baby | UnionPay Տարվա երգ | Առաջադրված |
EXODUS | UnionPay Տարվա ալբոմ | Հաղթանակ | |
Gaon Chart K-Pop Awards | EXODUS | Տարվա արտիստ (Ալբոմ) - 1-ին քառորդ | Հաղթանակ |
Love Me Right | Տարվա արտիստ (Ալբոմ) - 2-րդ քառորդ | Հաղթանակ | |
Seoul Music Awards | EXODUS | Տարվա ձայնագրում ալբոմի թողարկման | Առաջադրված |
MBC Music Show Champion Awards | Call Me Baby | 2015-ի Լավագույն չեմպիոն երգ | Հաղթանակ |
4th YinYueTai V-Chart Awards | EXODUS | Տարվա ալբոմ՝ Կորեա | Հաղթանակ |
Երգ | Հաղորդում | Ամսաթիվ |
---|---|---|
"Call Me Baby" | Inkigayo (SBS) | 5 ապրիլի 2015[34] |
12 ապրիլի 2015[53] | ||
19 ապրիլի 2015[54] | ||
Show Champion (MBC Music) | 8 ապրիլի 2015[55] | |
15 ապրիլի 2015[56] | ||
22 ապրիլի 2015[57] | ||
M! Countdown (Mnet) | 9 ապրիլի 2015[58] | |
17 ապրիլի 2015[59] | ||
30 ապրիլի 2015[60] | ||
Երաժշտական բանկ (KBS) | 10 ապրիլի 2015[61] | |
17 ապրիլի 2015[62] | ||
24 ապրիլի 2015[63] | ||
1 մայիսի 2015[64] | ||
Show! Music Core (MBC) | 11 ապրիլի 2015[65] | |
18 ապրիլի 2015[66] | ||
25 ապրիլի 2015[67] | ||
2 մայիսի 2015[68] | ||
The Show (SBS MTV) | 28 ապրիլի 2015[36] | |
"Love Me Right" | Show Champion (MBC Music) | 10 հունիսի 2015[69] |
17 հունիսի 2015[70] | ||
24 հունիսի 2015[71] | ||
Երաժշտական բանկ (KBS) | 12 հունիսի 2015[72] | |
19 հունիսի 2015[73] | ||
Show! Music Core (MBC) | 13 հունիսի 2015[74] | |
20 հունիսի 2015[75] | ||
27 հունիսի 2015[76] | ||
The Show (SBS MTV) | 16 հունիսի 2015[77] | |
M! Countdown (Mnet) | 18 հունիսի 2015[78] | |
Inkigayo (SBS) | 21 հունիսի 2015[79] |
Թողարկում | Երկիր | Ամսաթիվ | Ձևաչափ | Լեյբլ |
---|---|---|---|---|
Exodus | Հարավային Կորեա | 30 մարտի 2015 | CD, թվային ներբեռնում | S.M. Entertainment, KT Music |
Համաշխարհային[37][38] | Թվային ներբեռնում | S.M. Entertainment | ||
Love Me Right | Հարավային Կորեա | 3 հունիսի 2015 | CD, թվային ներբեռնում | S.M. Entertainment, KT Music |
Համաշխարհային[39][40] | Թվային ներբեռնում | S.M. Entertainment |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.