From Wikipedia, the free encyclopedia
Feci quod potui faciant meliora potentes, լատիներեն արտահայտություն, որը թարգմանվում է որպես «Ես արեցի այն, ինչ կարող էի, ով կարող է, թող անի ավելին»[1]։
Արտահայտությունն օգտագործվում է որևէ ոլորտում սեփական ներդրումը ցույց տալու կամ սեփական աշխատանքն ինչ-որ մեկի դատին ներկայացնելու ժամանակ[2]։
Հռոմեական կոնսուլները, երբ իրենց պաշտոնավարման ժամկետն ավարտվում էր և ընտրում էին նոր կոնսուլ, արարողություն էին անում և իշխանության հանձման ժամանակ արտաբերում էին թևավոր խոսք դարձած այս արտահայտությունը[2][3]։ Արտահայտությունը կիրառվում է նաև մեր օրերում որևէ պաշտոնից հեռանալու և այն հաջորդին հանձնելու դեպքում[4]։
Թանկագին քույր, թույլ տուր ինձ շնորհավորել քեզ հրեշտակիդ օրվա համար, անկեղծորեն և ի սրտե ցանկանալ առողջություն և այն ամենը, ինչ կարելի է մաղթել քո տարիքի աղջկան։ Եվ հետո բերել այս գիրքը որպես նվեր (տալիս է գիրքը)։ Մեր գիմնազիայի պատմության 50 տարիները՝ գրված իմ կողմից։ […] Այս գրքում դու կարող ես գտնել բոլոր նրանց, որոնք այս 50 տարիների ընթացքում ավարտել են մեր գիմնազիան։ Feci quod potui, faciant meliora potentes - Չեխով, «Երեք քույր»[5] |
Նախորդ ամիս դուք նույնպես անզգուշորեն տվել եք գնահատական։ Feci quod potui, faciant meliora potentes,- ասել է Նիկոլայը[6]։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.