ԳՆՈՒ ազատ փաստաթղթային արտոնագիր
From Wikipedia, the free encyclopedia
GNU ազատ փաստաթղթային արտոնագիր (GNU Free Documentation License) GNU ազատ փաստաթղթային արտոնագիրը (GNU FDL կամ պարզապես GFDL) հեղինակային իրավունքի արտոնագիր է ազատ փաստաթղթերի համար, որը մշակել է Ազատ ծրագրակազմի հիմնադրամը (Free Software Foundation (FSF) GNU նախագծի համար։ Այն նման է GNU հանրային արտոնագրին (GNU General Public License), որն ընթերցողներին տալիս է աշխատանքը պատճենելու, վերաբաշխելու և ձևափոխելու իրավունք և պահանջում է, որ բոլոր պատճենների և ածանցյալների վրա տարածվեն նույն արտոնագրի պայմանները։ Պատճենները կարող են նաև վաճառվել, սակայն եթե դրանք արվում են մեծ քանակությամբ (100-ից մեծ թվով), ապա օրիգինալ փաստաթուղթը կամ ելակետային կոդը պետք է մատչելի լինեն աշխատանքը ստացողի համար։ GFDL-ը մշակվել է ձեռնարկների, դասագրքերի, այլ ուսումնական նյութերի և փաստաթղթերի համար, որոնք հաճախ ուղեկցում են GNU ծրագրակազմը։ Սակայն այն կարող է օգտագործվել ցանկացած տեքստային հիմք ունեցող աշխատանքի համար՝ անկախ թեմատիկայից։ Օրինակ՝ Wikipedia անվճար առցանց հանրագիտարանն իր բոլոր տեքստերի համար օգտվում է GFDL-ից։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |