GQ (նախկինում՝ Gentlemen's Quarterly), միջազգային տղամարդկանց ամսագիր է, հիմնված Նյու Յորքում։ Ամսագիրը կենտրոնացած է նորաձևության, ոճի և մշակույթի վրա։ Ամսագիրը պարունակում է նաև հոդվածներ սննդի, ֆիլմերի, ֆիթնեսի, երաժշտության, ճանապարհորդության, սպորտի, տեխնոլոգիայի և գրքերի մասին։
GQ GQ, անգլ.՝ Apparel Arts, անգլ.՝ Gentlemen's Quarterly և անգլ.՝ GQ[1] | |
---|---|
Տեսակ | հանդես |
Ժանր | men's magazine? |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր խմբագիր | Jim Nelson? |
Հիմնադրվել է | 1957 |
Հրատարակիչ | Condé Nast |
Սեփականատեր | Condé Nast |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման վայր | Նյու Յորք |
Գրասենյակ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Հրատարակության պատմություն | 1957 թվականից |
Հաճախականություն | ամեն ամիս |
ISSN | 0016-6979 |
Կայք | gq.com |
GQ (magazine) Վիքիպահեստում |
GQ–ն ստեղծվել է 1931 թվականին, սակայն Apparel Arts անվան ներքո[2]։ Ինը համարներ ստեղծելուց հետո ամսագրի լոգոն փոխվեց և այն դարձավ Gentlemen's Quarterly և թողարկվում էր երեք ամիսը մեկ։ Շուտով Gentlemen's Quarterly–ն վերափոխվեց GQ–ի 1967 թվականին և սկսեց արտադրել ամիսը մեկ անգամ[2]։ 1980 թվականին Condé Nast ընկերությունը գնեց ամսագիրը[2] և փոխեց դրա թեման՝ վերափոխելով այն նորաևության ամսագրի։ Ներկայիս գլխավոր խմբագիրը՝ Ջիմ Նելսոնը, զբաղեցրել է իր պաշտոնը 2003 թվականի փետրվարին։ Նրա շնորհիվ ամսագիրը դարձավ ավելի հայտնի և գրավիչ ընթերցողների համար։
GQ–ն տպագրվում է Ավստրալիայում, Բրազիլիայում, Կանադայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հնդկաստանում, Իտալիայում, Ճապոնիայում, Լատինական Ամերիկայում, Մեքսիկայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Ռուսաստանում, Հարավային Աֆրիկայում, Հարավային Կորեայում, Իսպանիայում, Թայվանում, Թայլանդում, Թուրքիայում, Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ–ում։
Ընթերցողների 73 տոկոսը տղամարդ է, և նրանցից 63 տոկոսը միայնակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.