![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/36/%25D0%259A%25D0%25B0%25D1%2580%25D1%2582%25D0%25BE%25D0%25BD-%25D0%25BE%25D1%2587%25D0%25BA%25D0%25B8.jpg/640px-%25D0%259A%25D0%25B0%25D1%2580%25D1%2582%25D0%25BE%25D0%25BD-%25D0%25BE%25D1%2587%25D0%25BA%25D0%25B8.jpg&w=640&q=50)
Google Cardboard
From Wikipedia, the free encyclopedia
Google Cardboard, Google ընկերության կողմից թողարկված վիրտուալ իրականության համար նախատեսված նախատեսված սարք, որի գլխավոր մասը հանդիսանում է սմարթֆոնը։ Այն սովորական վիրտուալ իրականության ակնոցների ավելի պարզեցված տարբերակն է, որը հնարավոր է հավաքել՝ 2 օբյեկտիվի և ստվարաթղթի միջոցով։
![Картон-очки.jpg](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/36/%D0%9A%D0%B0%D1%80%D1%82%D0%BE%D0%BD-%D0%BE%D1%87%D0%BA%D0%B8.jpg/320px-%D0%9A%D0%B0%D1%80%D1%82%D0%BE%D0%BD-%D0%BE%D1%87%D0%BA%D0%B8.jpg)
Այս ստանդարտում ակնոցը համարվում է ստերեոսկոպ, իսկ մնացած ողջ մասերի (էկրան, պրոցեսսոր, հիշողություն, ծրագրային ապահովում և այն) դերը կատարում է սմարթֆոնը։ Այն չի պարունակում ոչ մի հատուկ ձայնային տեխնոլոգիաներ և չի կարող օգտագործվել վերահսկիչների միջոցով։
Նախագիծը առաջին անգամ ցուցադրվեց Google I/O 2014-ի շրջանակներում։
Նախագիծը իրենից ներկայացնում է վիրտուալ իրականության սիմուլյատոր, որը հատուկ սխեմայով հավաքվում է ստվարաթղթից, օպտիկական լինզաներից, մագնիսից և ճարմանդներից, իսկ նրանում տեղադրվում է սմարթֆոն, որը աշխատում է Android, iOS, կամ Windows Phone օպերացիոն համակարգով և նրանում նախօրոք տեղադրված է հատուկ հավելվածը։ Գլխարկը կարելի է գնել և հավաքել տնային պայմաններում, ինչպես նաև կարելի է գնել արդեն պատրաստի տարբերակը[1]։ Սմարթֆոնի հետ ավելի ամուր կապի համար կարելի է միացնել NFC-չիպի միջոցով։ Սմարթֆոնի դիրքը շնորհիվ տեղադրված մագիտոմետրի կարելի է կարգավորել։ Հավելվածը, տեսախցիկի միջոցով վերցնում է տվյալները, իսկ մագնոմետրի և աքսելերոմետրի միջոցով ստեղծում է վիրտուալ իրականության էֆֆեկտը։
Google ընկերությունը նախատեսել է Google Cardboard SDK-ը ծրագրավորողների համար, ովքեր կցանկան ստեղծել իրենց հավելվածը Cardboard-ի համար[2]։